Բագրատ Սրբազանի շարժումը պսակվելու է հաջողությամբ, նա չի դավաճանի ազգային շահը․ ԱԱԾ նախկին տնօրեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲագրատ Սրբազանը կամային, հայրենասեր, խոսքի տեր մարդ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը․
«Վերջերս զրուցում էի Տավուշի մարզում բնակվող ընկերոջս հետ, ով տևական ժամանակ անձնապես ճանաչել ու շփվել է Բագրատ սրբազանի հետ, այլ կերպ ասած, լավ գիտի նրան:
Ի դեպ անձամբ ես Սրբազանի հետ առաջին անգամ շփվելու առիթ եմ ունեցել, երբ տարբեր ոլորտներ ներկայացնող անձանց հետ ընդգրկված էինք Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության նպատակով ստեղծված հանձնախմբում:
Եվ ահա, ընկերոջս պատասխանատու բնութագրմամբ, Սրբազանը մարդկային, ոչ քինախնդիր, բանիմաց, գրագետ, հայրենասեր, ազնիվ ու գործունյա անձ է, ով լավ գիտի անելիքը, խոսքի արժեքը, քայլերը, համառ է և, ամենակարևորը, մեծ հարգանք է վայելում հայրենասեր, ազդեցիկ մարդկանց շրջանում, ովքեր խորապես մտահոգ են մեր Հայրենիքի ճակատագրով:
Սրբազանն այն մարդկանցից չէ, ով կնահանջի իր նպատակներից, կդավաճանի ազգային շահը, գաղափարները:
Հետևաբար ես ևս մեկ անգամ փաստում եմ, որ կիսում եմ նրա դիրքորոշումն ու գաղափարները և իմ ընտանիքի, գործընկերների հետ շարունակելու եմ մասնակցել շարժմանը՝ լիահույս լինելով, որ այն վաղ թե ուշ պսակվելու է հաջողությամբ...»,- գրել է նա։