Ռուսաստանում տրամվայների բախման հետևանքով կա զոհ, 90 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կեմերովո քաղաքում բախվել է երկու տրամվայ, տուժել է 90 մարդ. վթարի տուժածներից մեկն ավելի ուշ մահացել է, գրում է kommersant.ru-ն:
Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Դմիտրի Անիսիմովը։
Նշվել է, որ տուժածներից մեկին վիրահատել են։ Երկուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ 11 մարդ արդեն տեղափոխվել է ամբուլատոր բուժման, նշել է քաղաքապետը: Մնացածի վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացնում։
Բախման պատճառ է համարվում տեխնիկական անսարքությունը և մարդկային գործոնը։