ԱՄՆ-ն 1 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ է փորձարկել Minuteman III միջմայրցամաքային հրթիռը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ զինվորականները փորձարկել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ առանց մարտագլխիկի։ Սա այս շաբաթվա համար նախատեսված երկու գործարկումներից վերջինն է: Առաջինը տեղի է ունեցել հունիսի 4-ին։
Երկրորդ պլանային արձակումն իրականացվել է Վանդենբերգ ռազմաօդային բազայից տեղական ժամանակով ժամը 1:46-ին (Երևանի ժամանակով 12:46-ին): Բալիստիկ հրթիռների փորձարկումների նպատակն է ստուգել սպառազինության համակարգերի հուսալիությունը, արդյունավետությունը և մարտունակությունը, ասվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Minuteman III-ը պինդ վառելիքով գործող միջմայրցամաքային ռազմավարական հրթիռ է, որը մշակվել է Boeing կորպորացիայի կողմից։ Դրա քաշը 36 տոննա է, թռիչքի առավելագույն հեռահարությունը՝ 15,000 կմ։