ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են՝ Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը չեն իջեցնում, դեսպան Կոպիրկինը շուտով կվերադառնա Երևան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի հետ հարաբերությունները խզելու մասին խոսք չի գնում, ՀՀ-ում ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան, «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Խորհրդակցությունների նպատալով դեսպանին կանչելւ դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այդ պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Կոպիրկինը կանչվել Մոսկվա՝ խորհրդակցությունների։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք, հետևաբար, կարծում եմ, պետք է սպասել, որ շուտով Սերգեյ Կոպիրիկինը վերադառնա Երևան՝ իր պարտականությունները կատարելու»,- ասել է նա։
Պատասխանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ Գալուզինն ասել է, որ դրա մասին խոսք չկա։
«Դեսպանը կանչվել է խորհրդակցության, նա հետ չի կանչվել. Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ։ Տարաձայնություններ լինում են, բայց դա չի նշանակում, որ մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։