Հարձակվել են Դանիայի վարչապետի վրա․ մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի տղամարդ հարձակվել է Դանիայի վարչապետի վրա։
Հարձակվողը մոտեցել է Մետե Ֆրեդերիկսենին Հին քաղաքի հրապարակում ու հարվածել։ Վարչապետը չի տուժել, բայց «ցնցված է կատարվածից»։
Դանիայի ոստիկանությունը հայտնել է, որ 39-ամյա տղամարդը կներկայանա դատարան՝ հարձակման հետ կապված նախնական հարցաքննության։
Պատճառների մասին տեղեկություններ չկան։
«Ուրբաթ երեկոյան վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին հարվածել են Կոպենհագենի Կուլտորվետի հրապարակում, հարձակվողը ձերբակալվել է»,- CNN-ին հայտնել է վարչապետի գրասենյակը։