Պարաշյուտիստ է վթարի ենթարկվել․ տեսախցիկը ֆիքսել է nղբերգական վայրէջքի պահը (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգի մերձակա Պուտիլովո օդանավակայանում պարաշյուտիստ է վթարի ենթարկվել։
Ըստ Mash на Мойке տելեգրամյան ալիքի՝ 38-ամյա Անդրեյի պարաշյուտի թելերը խճճվել են։ Դրանց բացելու փորձերը և ընկնելու պահը նկարահանել է նրա տեսախցիկը։
Նախօրեին տղամարդը գնացել էր Լենինգրադի մարզի պարաշյուտային, ինքնաթիռային և ուղղաթիռային սպորտի ֆեդերացիա՝ AN-28D ինքնաթիռով մարզվելու։ Խումբը բաղկացած էր եղել յոթ հոգուց։ Ինքը՝ մարզիկը, այդ օրը ցատկել է չորրորդ անգամ։ Ընդամենը` 363 անգամ:
Պուտիլովոյի օդանավակայանում վթարի ենթարկված տղամարդը փորձել է պահեստային պարաշյուտ բացել գետնից 30 մետր բարձրության վրա։
Կադրերն այստեղ