Պետք էր արագ որոշում կայացնել, քանի որ հետաքրքրություն կար այլ թիմերի կողմից․ Սևիկյան
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը СЭ-ին տված հարցազրույցում պատմել է հունգարական թիմ տեղափոխվելու մանրամասները։
«Ֆերենցվարոշի» հետ առաջին շփումները կայացել են մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո, սակայն կոնկրետություն չկար։ Արդեն ավելի մոտ հավաքին, մանրամասներ ի հայտ եկան, պետք էր արագ որոշում կայացնել, քանի որ հետաքրքրություն կար այլ թիմերի կողմից։ Ֆրանսիայից տարբերակ կար, բայց կոնկրետ առաջարկ չեկավ»,- СЭ-ին ասել է Սևիկյանը։
«Զանգեր, հարցեր եղան, Ռուսաստանից որոշ ակումբներ հետաքրքրվեցին: Բացի այդ, մենք խոսեցինք Եվրոպայի որոշ թիմերի հետ, բայց դժվար էր տեղափոխություն կատարելը. մենք պետք է սպասեինք մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, և դա փաստ չէ, որ ինչ-որ բան կստացվեր: Որոշեցինք տեղափոխվել «Ֆերենցվարոշ»՝ լավ մակարդակի ակումբ»,- հավելել է Սևիկյանը:
Հունգարական ակումբի կազմում Սևիկյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։