Քաղաքագետը մատնանշել է ԱՄՆ-ի օգուտները, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե Հայաստանը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ապա ԱՄՆ-ը նոր հարթակ կստանա Արևմուտքի և Արևելքի միջև գլոբալ հակամարտություն ստեղծելու համար, հայտարարել է քաղաքագետ Արման Աբովյանը։ «Բավական է հիշել, որ վերջերս Հայաստան էր այցելել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրենը (Դեյվիդ Քոհենը): Գրեթե ամեն շաբաթ Եվրոպայից տարբեր ֆունկցիոներներ են գալիս Հայաստան»,- iz.ru-ին տված հարցազրույցում նշել է փորձագետը։
Ըստ Աբովյանի ամերիկյան իշխանությունները որոշակի ճնշում են գործադրում Հայաստանում քաղաքական գործընթացների վրա հանրապետությունում եվրասիական վեկտորը թուլացնելու ու աշխարհաքաղաքական լանդշաֆտից Ռուսաստանին ու Իրանին հեռացնելու համար։
Ինչպես նշել է բանախոսը, Վաշինգտոնը Հայաստանի հետ «ռազմավարական գործընկերությունը» ներկայացնում է որպես ՀԱՊԿ-ի այլընտրանք, և Երևանը պատրաստակամորեն համաձայնում է հայեցակարգերի նման փոխարինմանը աստիճանաբար դուրս գալով ՀԱՊԿ-ից: Աբովյանը հավելել է, որ Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա այնքան ակնհայտ է, որ հանրապետության իշխանությունները հակառակն ապացուցելու անգամ փորձ չեն անում։
«Հայաստանի իշխանություններն Արևմուտքի և Արևելքի հակամարտությունը բերել են մեր տուն։ Չեմ կարող ասել, թե ո՞վ կշահի դրանից, բայց հաստատ կարող եմ ասել, թե ով կկորցնի դրանից։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն է կորցնելու»,- շարունակել է փորձագետը։
Քաղաքագետը նաև ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկանիշի անկման պատճառով արագորեն կորցնում է իր լեգիտիմությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ժամին մեղադրել էր ՀԱՊԿ-ին Երևանի առջև ծառացած սպառնալիքների մեջ և նշել, որ կազմակերպությունն իբր չի կատարել Անդրկովկասյան հանրապետության հանդեպ իր պարտավորությունները։ Կառավարության ղեկավարն ասել էր, որ Հայաստանի ղեկավարությունը կորոշի, թե երբ դուրս կգա ՀԱՊԿ-ից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը