Նաիր Թիկնիզյանը հնարավոր է տեղափոխվի «Զենիթ»
ՍՊՈՐՏՍանկտ Պետերբուրգի «Զենիթը» և «Լոկոմոտիվը» մոտ են մոսկովյան ակումբի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին հայտնել է ռուսական «Чемпионат»-ը:
«Թիկնիզյանի տրանսֆերի գումարը կկազմի շուրջ 8 միլիոն եվրո: Իվան Սերգեևն ու Ալեքսանդր Կովալենկոն էլ, ամենայն հավանականությամբ, այս գործարքի շրջանակներում կտեղափոխվեն «Լոկոմոտիվ»»,- նշել է աղբյուրը:
Ավարտված մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» փորձել էր ձեռք բերել Թիկնիզյանին, սակայն հայ ֆուտբոլիստը որոշել էր մնալ «Լոկոմոտիվում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Բոլոնիան», գերմանական «Վերդերը», Մոսկվայի «Դինամոն», ֆրանսիական «Մարսելը» ու իսպանական «Սելտան»: