Առինջ թազամասը լցվել է ջրով․ ի՞նչ է կատարվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 19-ին, արտակագ իրավիճակ է ստեղխվել Կոտայքի մարզում: Առինջ վարչական շրջանի Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցում, ըստ բնակիչների, մի քանի օր է՝ խմելու ջրի խովովակի վնասվելու պատճառով փողոցը վերածվել է փոքրիկ Վենետիկի:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջուրը 30, որոշ հատվածներում էլ 40-50 սմ բարձրությամբ հոսու մ է, իսկ «Վեոլիա ջուրը» միչև այս պահը ոչ մի աշխատանք չի կատարում խնդիրը լուծելու համար:
Ըստ բնակիչների՝ փողոցը ողոված է խմելու ջրով, մինչդեռ աշխարհը պայքարում է խմելու ջրի խնայողությունը պահելու համար, բայց մեզ մոտ՝ շնորհիվ «Վեոլիա ջրի» ոչ ճիշտ ու գրագետ աշխատանքի, խմելու ջուրը կորում է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ իրենց զանգերին արձագանքել է միայն Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար էդվարդ Բաբայանը, ում հանձնարարականով ժամանել ու իրավիճակին տեղում ծանոթացել է Առինջի վարչական ղեկավարը, ով խոստացել է, որ խնդրի մասին կտեղեկացնի «Վեոլիա ջրին» և քաղաքապետի հանձնարարականով հետևողական կլինի, որ «Վեոլիա ջուրը» շատ արագ վթարը վերականգնի: