Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ին 30 օր է անհրաժեշտ հունիսի 12-ին հատուկ միջոցների կիրառման հիմքեր հորինելու համար, իսկ այդ ընթացքում Արամ Հովհաննիսյանը կուսումնասիրի Լևոն Երանոսյանի գործը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ին, երբ Ազգային ժողովում (ԱԺ) նիստ էր ընթանում, Բաղրամյան պողոտայում և հատկապես՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մարդիկ խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում՝ ի դեպ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը: Այս հանգամանքը, սակայն, որևէ կերպ չկաշկանդեց ԱԺ շենքում գտնվող Նիկոլ Փաշինյանին, ով նախ ընկավ հիստերիկ նոպաների մեջ, ապա արեց այնպիսի թափանցիկ ակնարկներ դրսում գտնվող ոստիկանական ուժերի համար, որ վերջիններս հասկացան՝ կանաչ լույսը վառված է, պետք է ջարդել:

«…Ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու, վերականգնելու համար ուժ է գործադրում, ու ասում են՝ ոստիկանին չե՞ն դատում։ Մարդուն ինչո՞ւ պետք է դատել իր աշխատանքը անելու համար, մարդուն կարող են դատել իր աշխատանքը չանելու համար։

…Ով ոստիկանին իր գործառույթը անելու համար կփորձի պատժել, գործից հանել, նա խփում է պետության ողնաշարին»,- սրանք ԱԺ-ում հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի խոսքերն են:

Հաջորդ օրը՝ հունիսի 13-ին, նա ամրապնդեց իր համոզումն ու շատ թափանցիկ հասկացրեց՝ վայրագություններ գործած որևէ ոստիկան չի դատվելու, շարունակե՛ք ջարդել. իմ աթոռն անսասան պետք է մնա:

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- հունիսի 12-ին թափված արյունից հետո այսպես արձագանքեց Փաշինյանը ոստիկանական վայրագություններին, հատուկ միջոցների՝ լուսաձայնային 3 տասնյակից ավելի նետված նռնակներին, տարբեր գույների բերետավորների կողմից ցուցարարների ու հատկապես՝ ծագումով արցախցիների հասցեին շպրտված ամենաայլանդակ հայհոյանքներին ու բերման ենթարկվածների ծեծուջարդին:

Հայաստանի բոլոր հասարակական-քաղաքական շրջանակները, իրավապաշտպան կազմակերպություններն ու անհատ իրավապաշտպաններն արձագանքել ու ամենախիստ գնահատականն են տվել հունիսի 12-ին իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդված անմարդկային գործողություններին: Լուռ էին ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցները, հատկապես՝ արևմտյան բլոկը ներկայացնող, գոհ՝ Նիկոլ Փաշինյանը, իր քաղաքական թիմն ու նրանց հարող շրջանակները: Ի դեպ, ՌԴ դեսպանատունը ևս լուռ էր, սակայն հանրահավաքային պայքարի ընթացքում ոստիկանության կիրառած բռնությունների մասին շատ հպանցիկ խոսեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան՝ իր ամենշաբաթյա բրիֆինգներից մեկի ժամանակ:

«Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, երբ Կառավարության ղեկավարն արեց Ոստիկանության, այդ թվում՝ քրեական պատժի ենթակա արարքները հովանավորող քաղաքական հայտարարություններ։ Լուսաձայնային նռնակների կիրառումն անմիջապես «արդարացի» համարեց ԱԺ նախագահը, որի իրավունքը չունի ընդհանրապես: Այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «ազատ գործելու»` Ոստիկանությանն ուղղված բռնությունների ու հատուկ միջոցների քաղաքական հրահանգ, անպատիժ մնալու ազդանշան: Արդյունքում (այս պահի հրապարակումներով)՝ ունեցանք հավաքների մասնակիցների (կտրված թև, վնասված ոտքեր և այլն), ինչպես նաև Ոստիկանության ծառայողների առողջությանը պատճառված վնասներ: Այսինքն՝ առկա է ուղիղ պատճառական կապ Ոստիկանության արարքները հովանավորող քաղաքական իշխանության հայտարարությունների և Ոստիկանության խախտումների, այդ թվում` քրեական պատժի ենթակա արարքների միջև։ Նշվածն էլ ապացուցվում է նրանով, որ մինչ այժմ որևէ «կարմիր բերետավոր» կամ այլ ոստիկան բռնության կամ խոշտանգման համար քրեական պատժի կամ անգամ հետապնդման չի ենթարկվել»,- Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի արձագանքն էր տեղի ունեցածին հունիսի 12-ի հենց երեկոյան:

Համատեղ մանրամասն զեկույց հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ հրապարակեցին նաև «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն»-ը (ՔԻՀԿ) և «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր էն ոստիկաններին, ովքեր հենց հիմա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում, և ինչպես նախկինում, հետագայում էլ, առավել սկզբունքայինները իրանց աշխատանքի դրական գնահատականը կստանան»,- լուսաձայնային նռնակները նետվեցին Նիկոլ Փաշինյանի հենց այս «հրահանգից» հետո:

Ի դեպ, այն Նիկոլ Փաշինյանը, ով 2018թ. ապրիլի 16-ին հայտարարում էր, որ 2008թ. մարտի 1-ին Համլետ Թադևոսյանը մեծ հավանականությամբ զոհվել է լուսաձայնային նռնակից, 2024թ. հունիսի 13-ին հայտարարեց՝ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, և լուսաձայնային նռնակները կյանքի համար վտանգավոր չեն:

«Թեև մթնոլորտը լարված էր, այնուամենայնիվ պարզ էր, որ այգու տարածքից ոստիկանների վրա «գրոհելու» փորձ չի արվել և այդպիսի նպատակ հնարավոր չէր վերհանել։ Ոստիկանությունը, ինչպես մինչ այդ, արգելափակել էր Դեմիրճյան փողոցի մուտքը։ Լուսաձայնային նռնակների կիրառումից անմիջապես առաջ կատարված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իրար հետ զրուցում։ Անմիջապես դրանից հետո Հ. Բաբայանը ձեռքի շարժումներով իր մոտ է կանչում այլ ոստիկանների և ցույց տալիս այգու դարպասի ուղղությունը։ Այնուհետև, ոստիկաններն իրար են փոխանցում նռնակը, դիրքավորվում և նետում այգում կանգնած խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Նռնակները նետվում են ոստիկանապետի և զորքերի հրամանատարի խոսակցությունից ուղիղ 20 վայրկյան անց՝ 20 վայրկյան անց՝ նրանց մոտ գտնվող ոստիկանների կողմից»,- ասվում է ՔԻՀԿ զեկույցում:

Հավելել էին նաև, որ հաշվի առնելով, թե որտեղից և որ ուղղությամբ էին ոստիկանները նետում նռնակները, ակնհայտ է, որ որևէ կերպ չէին կարող հաշվարկել և պահպանել դրանց՝ մարդուց առնվազն 2․5 մետր հեռավորության վրա կիրառելու չափանիշները։

Ըստ զեկույցի՝ մի դեպքերում լուսաձայնային նռնակները նետվել էին ուղիղ ցուցարարների բազմության վրա։ Տեսագրություններից մեկում երևում է, որ ոստիկանները նռնակը նետել են ցուցարարի ուղիղ ոտքին, որից հետո վերջինս կռացել, վերցրել է այն, և նռնակը պայթել էր ձեռքի մեջ։ Վիրավորման պատճառով ցուցարարի աջ դաստակը ծանր վնասվել էր, կորցրել էր երեք մատ։ Հաջորդ օրը բժշկական հաստատությունից ցուցարարը հայտնել էր, որ նռնակը վերցնելիս մտածել է, թե արդեն պայթած մնացորդ է, քանի որ չի իմացել՝ նռնակն ինչ տեսք ունի։

«Հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառեց առնվազն 20 լուսաձայնային «Զարյա» տեսակի նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում և մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Ոստիկանությունն իր սպառազինության մեջ ուներ նվազ վտանգավոր հատուկ միջոցներ, օրինակ՝ փշալարային պատնեշ կամ ջրանետ մեքենա, որը կայանած է եղել հավաքի վայրից ոչ հեռու»,- գրված է ՔԻՀԿ զեկույցում, որի բոլոր տեղեկություններն ամրագրված են տեսանյութերով ու այլ փաստական տվյալներով:

Ի դեպ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ հավաքի վայրից բուժօգնության է դիմել 101 քաղաքացի և ոստիկան: Լուսաձայնային նռնակներից մարմնական վնասվածքներ ստացած ցուցարարների քանակն աննախադեպ էր երկար ժամանակահատվածի համար՝ գերազանցելով 2016թ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի գրավման ընթացքում տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացածների քանակը (73 հոգի)։

Հատկանշական է, որ հունիսի 12-ին հատկապես թիրախավորվել էին օպերատորները, լրագրողներն ու նրանց աշխատանքային տեխնիկան, որը միտումնավոր ջարդվում էր, գողացվում, վնասվում: Ակնհայտ էր՝ հրահանգավորված գործողությունները միտված էին ապացույցների ոչնչացմանը: Այս մասին դատապարտող հայտարարություն էր տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ):

«Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակորեն երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են այդ թվում այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոպտորեն խախտելով զանգվածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող մամուլի ներկայացուցիչների անխափան գործունեությունն ապահովելու և հատուկ միջոցների կիրառման ժամանակ տարբերակված մոտեցում ցուցաբերելու՝ իրավապահ մարմինների՝ ներպետական օրենսդրությամբ և միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված նորմերը»,- ասված էր ՀԺՄ հայտարարության մեջ:

Նկատենք՝ 2018թ․ ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում, և 22-ին՝ Արցախի փողոցում ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ նետելու հրաման տալու համար վերջերս դատապարտվել էր նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Մինչդեռ 2024թ. հունիսի 12-ին, անմիջապես միջադեպից հետո գործող ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում։

 -ը Արամ Հովհաննիսյանի հայտարարած օրինականության օրինական ամրագրումը փորձեց ստանալ Ներքին գործերի նախարարությանն ուղարկված գրավոր հարցմամբ:

«Խնդրում ենք տեղեկացնել, թե ո՞ւմ հրամանով և ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով են հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության զորքերը հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ, որո՞նք են հատուկ միջոցների կիրառման իրավական հիմքերը»,- այս հարցն էինք ուղղել ՆԳՆ նախարարությանը:

Մեր հարցմանը պատասխանելու համար ՆԳՆ-ին սակայն, պարզվեց, պետք է 30 աշխատանքային օր:

«Ձեր 14.06.2024թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- ասված էր ՆԳՆ պատասխանի մեջ: Ակնհայտ է, որ ՆԳՆ-ին 30 օր պետք չի՝ պատասխանելու համար՝ ով է տվել հատուկ միջոցներ կիրառելու հրամանը:

Առավել ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածը նրանց պետք է հատուկ միջոցները կիրառելու ենթադրյալ հիմքերը հորինելու համար: Իսկ Արամ Հովհաննիսյանն ամեն դեպքում լավ կանի՝ հիմիկվանից ուսումնասիրի Լևոն Երանոսյանի գործը:

Եվ, ամենակարևորը. իսկ միգուցե Նիկոլ Փաշինյանը չի էլ սպասե՞լ ՆԳՆ-ից եկած հրամանին և իր հրահանգն իջեցրել է իրեն անմիջականորեն ենթակա բոլորովին այլ կառույցի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»
Самое популярное