Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի՞ր, թե՞ դա­վա­ճա­նու­թյուն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sevastopol.su-ն «Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ դավաճանություն. Հայաստանը փաստաթղթեր է պատրաստում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Բաքվի հետ հաշտության պայմանագիրը գրեթե պատրաստ է։ Ահա նրա խոսքերը. «Խաղաղության պայմանագրի տեքստն այժմ լիովին հասունացել է և կարող է վերջնական տեսքի բերվել նախկինում հաստատված և ստորագրված երկկողմ համաձայնագրերի հիման վրա»։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ընդգծել էր, որ խաղաղության պայմանագիրն անհնար է, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը, որը ենթադրաբար տարածքային պահանջներ է պարունակում։ Այստեղ ի՞նչ կարող ենք ասել: Եթե համաձայնագիրն իսկապես ստորագրվի, Փաշինյանը գիծ է քաշելու ԼՂ-ի համար դարավոր պայքարի տակ: Այդ տարածքները, հիշեցնենք, որ պատմականորեն պատկանում են Հայաստանին, դրանք վայրեր են, որտեղ գտնվում են վաղ քրիստոնեական սրբավայրեր։

Եվ դրանք ոչ միայն կանցնեն Ադրբեջանին, այլ մասամբ կհայտնվեն Թուրքիայի ազդեցության տակ, Էրդողանը բազմիցս է հայտարարել, որ Ղարաբաղն իր շահերի գոտու մասն է կազմում։ Բացի դա, հակամարտությունում նա բացահայտորեն է օգնել ադրբեջանցիներին, ինչը ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այսինքն, պատմականորեն քրիստոնեական հողերը, որոնց վրա գտնվում են չորրորդ և հետագա դարերի սրբավայրեր, կանցնեն մահմեդականների վերահսկողության տակ։ Հայերն իրենց պատմության ընթացքում արյունով են վճարել այդ հողերի համար։ Ինչպե՞ս նրանք կընկալեն այդ ամենը։ Եվ դատելով Երևանում շարունակվող ցույցերից, որոնց մասնակցում են նաև հոգևորականները, հայերն իրոք այնքան էլ ուրախ չեն։ Ավելին, հաշտության պայմանագրի և, համապատասխանաբար, Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարությանը հետևել են Փաշինյանի ոչ պակաս ամպագոռգոռ խոսքերն առ այն, որ կա հստակ մտադրություն՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ոչ հենց հիմա, այլ վաղ թե ուշ: Ի՞նչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն լքում է իր պատմական տարածքները, այլ նաև խզում է, ավելի ճիշտ հնարավորինս կրճատում է իր կապերը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։ Իր պատմության ընթացքում, հիշեցնենք, Հայաստանն ուս ուսի է քայլել Ռուսաստանի հետ։ Փաշինյանը, կարծես թե, դիմելով ԱՄՆ-ին, ընտրություն է կատարել: Դե, իսկ եթե հայ ժողովուրդը դրա դեմ ոչինչ չանի, վախենամ, որ այդ հինավուրց գեղեցիկ երկիրը կրկնի մեկ այլ նախկին խորհրդային հանրապետության ճակատագիրը։ Անկեղծորեն, դա ցանկալի չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное