Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ․ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։
Այս մասին Ասիական համագործակցության երկխոսության 19-րդ նախարարական հանդիպման շրջանակում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։
Նիստին մասնակցել են 41 օտարերկրյա պատվիրակություններ, այդ թվում՝ ասիական երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ:
Պաշտոնյան հիշեցրել է, որ այժմ Թեհրանը զարգացնում է հարաբերությունները, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի հետ:
«Տարածաշրջանային երկրները որքան շատ գործակցեն տարբեր ոլորտներում, այնքան արտաքին ուժերն ավելի քիչ կմիջամտեն: Հարևանների հետ Թեհրանի գործակցությունը կարող է ապահովել Իրանի և տարածաշրջանի ժողովրդի շահերը»,- հավելել է Ալի Բաղերին։