Ով է ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ընկած Ռաֆայել Առաքելյանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ռիա Նովստիի» տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանում իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով «Галерея» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ընկած 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը հնարավոր է, որ նախքան դեպքը փոխել է անուն-ազգանունը։
Մահացածի անձնական տվյլաների համաձայն՝ նախկինում նրա անունը եղել է Բուտենկո Ռոման Զաղարովիչ։
Կրասնոդարում նրան է պատկանել «Վիսոտա» վերականգնողական կենտրոնը, որտեղ համապատասխան բուժում է տրամադրել թմրամոլության, ալկոհոլիզմը և մոլախաղերից կախվածության դեմ: Բացի այդ, 2016 թվականից մինչև 2021 թվականը ձեռնարկատերը զբաղվել է տրանսպորտային միջոցների սպասարկմամբ և վերանորոգմամբ։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանում 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով ընկել է «Галерея» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից։
Նշվում է, որ Առաքելյանի հետ մեքենայում եղել են նրա կինն ու 12-ամյա երեխան․ ամուսիններն ու նրանց դուստրը տեղում մահացել են։