5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲենգալյան ծոցում հզոր երկրաշարժ է գրանցվել
5,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 05։24-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հնդկաստանի Պորտ Բլեր քաղաքից 480 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։