Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով և աջակցում է Թբիլիսիի նման նախաձեռնություններին։
Հունիսի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հիմք է ընդունում այն, որ հարաբերությունների կարգավորումը կհամապատասխանի երկու ժողովրդի շահերին։
Հունիսի 16-ին Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր չեղարկել պետությունների միջև վիզային ռեժիմը։ Կուսակցության միջազգային քարտուղար Մամուկա Պիպիան առաջարկել է Վրաստանի քաղաքացիների համար հեշտացնել աշխատանքի տեղավորման կանոնները:
Նրա կարծիքով՝ նման միջոցառումները կնպաստեն երկրների հետագա մերձեցմանը և բարիդրացիական ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: