Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական hակամարտnւթյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը դեմ է ռուս-ուկրաինական պատերազմին և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը։
Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցին։
«Հայաստանն, իսկապես, կտրականապես դեմ է պատերազմին, և մենք չենք կարող հանդուրժել այն ոչ միայն հումանիտար գաղափարներից ելնելով, այլև այն պատճառով, որ մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում։ Մենք տեսանք, թե ինչպես է քաղաքացիական բնակչությունը ենթարկվում բռնի տեղահանության, թե ինչպես են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում և այլն»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ պատերազմը միշտ սարսափելի բան է, և Հայաստանը խստորեն դեմ է պատերազմին։
ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը, միաժամանակ, ոչ միայն աջակցում է խաղաղությանը և կայունությանն, այլև պետությունների տարածքային ամբողջականությանը։
«Մենք միայն կարող ենք երկրներին կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները»,- եզրափակեց նախարարը։