ԵՄ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ավելացնելով երկու ֆիզիկական անձ և չորս ընկերություն: Այս մասին փաստաթուղթ է հրապարակել ԵՄ պաշտոնական կայքէջը։
Դրանց թվում են ռուսական կոնտեյներային երկաթուղային փոխադրումների օպերատոր «Տրանսկոնտեյներ» ընկերությունը, ինչպես նաև նրա գլխավոր տնօրեն Միխայիլ Կոնցերևը։
Ցուցակում նշված են նաև երեք ընկերություններ, որոնք օգտագործվել են ռուս գործարարների ակտիվները պատժամիջոցներից հանելու սխեմայում։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: