17-ամյա աղջիկը 9-րդ ամսում իմացել է իր հղիության մասին և նույն օրը ծննդաբերել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ Փեյջ Հոլլը որոշել է գնալ հիվանդանոց, երբ արթնացել է «տարօրինակ զգացումով»:
Այնտեղ բժիշկները տեղեկացրել են, որ նա արդեն հղիության 39-րդ շաբաթում է և նրան անհապաղ անհրաժեշտ է կեսարյան հատում անել։ Աղջիկը պատմել է, որ նա ոչ մի հղիության ախտանիշ չի ունեցել։
Ավելին, ամբողջ ինը ամիսների ընթացքում նա ընդունել է հակաբեղմնավորիչ միջոցներ։ Այս վիճակը կոչվում է «թաքնված հղիություն»՝ երբ կնոջը ակնհայտ նշաններ չեն լինում, որ նա երեխա է սպասում։