Բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով համաժողովը. պատմության այս օրը (02 հուլիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սպորտային լրագրողի միջազգային օր, Ադրբեջան՝ Ոստիկանության օր, Ղազախստան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Նորվեգիա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Հարկային աշխատողների օր, Ուզբեկստան՝ Գերբի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1729 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Բ Ուլնեցին։
1833– վախճանվել է բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը:
1921- Թիֆլիսում սկսվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստն Ադրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև սահմանային հարցերը լուծելու նպատակով:
1993 – վախճանվել է ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանը:
2001- Ստեփանակերտում սկսվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի արտգործնախարարների խորհրդակցությունը:
2005- տեղի է ունեցել Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության «ՎիվաՍել» ապրանքանիշի շնորհանդեսը: Առաջին զանգը կատարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
2008-Հյուսիսային պողոտա ներխուժած թվով շուրջ 20 տղամարդ, վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել են այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցել են ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»:
2010-Երևանում` Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով համաժողովը:
2011-Գյումրիում մեկնարկել են ծնունդով գյումրեցի, 20-րդ դարի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին նվիրված օրերը:
2015- «Ո՛չ թալանին» նախաձեռնության Բաղրամյանից հեռանալուց օրեր անց՝ կեսգիշերին, պողոտայում ձևավորվել է բողոքի շարժումը համակարգող նոր խումբ։
2018-Ամուլսարի հանքավայրի գործունեության դեմ պայքարող քաղաքացիները խանգարել են «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել հանքի կառուցման աշխատանքները:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1499 -Ամերիգո Վեսպուչին հայտնաբերել է Ամազոնի դելտան:
1566-վախճանվել է ֆրանսիացի գրող, բժիշկ, ալքիմիկ և պայծառատես Նոստրադամուսը:
1778- վախճանվել է ֆրանսիացի գրող, մտածող, երաժշտագետ, կոմպոզիտոր և բուսաբան Ժան Ժակ Ռուսոն:
1830–Աֆրիկայից ԱՄՆ ստրկության համար տեղափոխվող սևամորթները գրավել են «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:
1853- ռուսական բանակն անցել է Պրուտ գետը, սկսվել է Ղրիմի պատերազմը:
1860– հիմնադրվել է Վլադիվոստոկ քաղաքը:
1900 - Փարիզում տեղի է ունեցել 2-րդ օլիմպիական խաղերի բացումը:
1910 -մոսկովյան «էրմիտաժ» ռեստորանում կայացել է Մոսկվայի ֆուտբոլային ակումբի ստեղծման ժողովը:
1922-ծնվել է ֆրանսիացի մոդելյեր Պիեռ Կարդենը:
1925-ծնվել է Կոնգոյի հանրապետության առաջին վարչապետ և ազգային հերոս Պատրիս Լումումբան:
1942 –վախճանվել է ռուս խորհրդային գրող Եվգենի Պետրովը («Ոսկե հորթ»-ի և «12 աթոռ»-ի համահեղինակ):
1961– ինքնասպան է եղել ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյը:
1977- վախճանվել է ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ Վլադիմիր Նաբոկովը:
1989-վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն:
1990-աշխատանքն է սկսել ԽՄԿԿ XXVIII համագումարը, որը եղել է վերջինը Կոմունիստական կուսակցության պատմության մեջ:
1994– սպանվել է կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, ով Ֆուտբոլի աշխարհի 1994 թվականի առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ:
1996 –Դնեպրոդժեռզինսկում տրամվայի վթարի արդյունքում զոհվել է 34 մարդ:
1997– սկսվել է Ասիական ֆինանսական ճգնաժամը:
1999 –վախճանվել է ամերիկացի գրող, «կնքահայրը» վեպի հեղինակ Մարիո Պյուզոն:
2002– ամերիկացի Սթիվ Ֆոսետն ավարտել է իր օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:
2011-Մոնակոյում կայացել է թագաժառանգ Ալբերտ 2-րդի և Շարլին Ուիտտստոկի ամուսնությունը:
2022 —վախճանվել է խորհրդային և ռուսական նկարիչ և ռեժիսյոր Լեոնիդ Շվարցմանը:
Կ. Խաչիկյան