ՇՀԿ երկրներն Աստանայում հռչակագիր են ընդունել․ հանձնառու են ձևավորել բազմաբևեռ աշխարհակարգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇՀԿ երկրները հավատարիմ են ավելի ժողովրդավարական, արդար և բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու օրակարգին։ Այդ մասին նշված է Աստանայում ստորագրված ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի հռչակագրում։
«Անդամ պետությունները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ կառուցելու ավելի ներկայացուցչական, ժողովրդավարական, արդար և բազմաբևեռ աշխարհակարգ՝ հիմնված միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների, մշակութային և քաղաքակրթական բազմազանության, պետությունների միջև փոխշահավետ և հավասար համագործակցության վրա»,- նշված է հռչակագրում։