Լուկաշենկոն Պակիստան կայցելի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մինչև տարեվերջ Պակիստան այցելել։ Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։
«Կաշխատեմ անպայման մինչև տարեվերջ այցելել Պակիստան»,- Շարիֆին ասել է Լուկաշենկոն՝ նշելով, թե Բելառուսի և Պակիստանի միջև կապերի ընդլայնման շուրջ պետք է հստակ աշխատանք տանել։
«Մինչև տարեվերջ Պակիստան կատարելիք իմ այցի ժամանակ մենք արդեն կկարողանանք հաստատել երկկողմ համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզը»,- ասել է Լուկաշենկոն Շարիֆին։