Բաթումիի լողափում կինը մահացել է պարաշյուտից ընկնելու հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 4-ին։
Ինչպես «batumelebi » հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից, կինը պարաշյուտից ընկել է ծովը, փրկարարները նրան դուրս են բերել, սակայն փրկել չի հաջողվել։
Տղամարդը, ով եղել է կնոջ հետ, նույնպես վիրավորվել է։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, որը ենթադրում է օդային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։