Մենք պետք է խոսենք իշխանափոխության մասին, որ Սահմանադրությունը և երկիրը մնան․ Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք պետք է խոսենք իշխանափոխության մասին, որ Սահմանադրությունը և երկիրը մնան։
Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ Սրբազանը:
«Ցինիզմը և պոպուլիզմը չափ ու սահման չունի այս մարդկանց մոտ, ժողովրդի կամարտահայտությունը իրենց փոխելն է, ոչ թե Սահմանադրությունը: Իրենց Հայաստանը ֆեսբուքի Հայաստանն է, կեղծ, իրենք իրական Հայաստանը կործանելու եզրին են»,-ասել է նա։
«Դարձյալ ցավով պետք է փաստենք, որ մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն: Այս իշխանությունը զուտ խոսքով ցույց է տալիս, թե իր համար Սահմանադրությունը իբր հիմնարար արժեք է, ուստի ձգտում է բարեփոխել, բայց յուրաքանչյուր մարդ վաղուց է հասկացել, որ իրենց համար գոյություն չունի Սահմանադրություն, իրենց համար հիմնական օրենքը իրենց իրավիճակային ցանկությունները, կրքերն ու անհագ ախորժակն է, ինչի արդյունքում պետությունը հայտնվել է համատարած աղետի ու խորը ճգնաժամի մեջ: », հայտարարել է Բագրատ Սրբազանը։