Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. «Խաղաղ ատոմ»-ը աշխարհաքաղաքական ինտրիգների էպիկենտրոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի էներգետիկ համալիրի կենտրոնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ատոմային էներգետիկայի զարգացման ռազմավարական սցենարի բացակայությունը, գրում է fondsk.ru-ն։

2000-ական թվականներից ի վեր հանրապետության կառավարությունը «խաղաղ ատոմի» զարգացման նկատմամբ ցուցաբերում է ոչ երկիմաստ մոտեցում կա՛մ նախապատվությունը տալով ավանդական (մեծ) հզորությամբ միջուկային էներգաբլոկի կառուցմանը, կա՛մ խթանելով փոքր մոդուլային ռեակտորների շինարարության ծրագրերը, կա՛մ նույնիսկ հավատարիմ մնալով «միջուկային լիբերալիզմի» քաղաքականությանը, որի շրջանակներում ատոմային էներգիան պետության կողմից չի դիտարկվում որպես էներգետիկ զարգացման առաջնահերթ ոլորտ։

Եվ այսօր մենք նկատում ենք իշխանության շատ աղոտ մոտեցումները հայկական «խաղաղ ատոմի» ապագայի հարցերում, որն ավելի ու ավելի է դիտվում ոչ թե որպես ռազմավարական ռեսուրս և անվտանգության գործոն, այլ որպես էլեկտրաէներգիայի արտադրության հերթական օբյեկտ։ Դրա վկայությունն են, օրինակ, պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ 2023 թվականին Հայաստանում արևային էլեկտրակայանները գերազանցել են Հայկական (Մեծամորի) ատոմակայանի հզորությունը:

Փաստ, որը պաշտոնական Երևանը ներկայացնում է որպես կարևոր ձեռքբերում, և որը պետք է առաջիկա տարիներին խթանվի։ Սակայն, եթե, ինչպես տեսնում ենք, կան որոշակի, քանակական պլաններ և կանխատեսումներ արևային էներգիայի վերաբերյալ, ապա նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ որևէ կոնկրետություն չկա։ Միակ բանը, որ կարելի է վստահաբար ասել այն է, որ Ռոսատոմի կողմից իրականացվող արդիականացման աշխատանքները հնարավորություն են տալիս երկարաձգել կայանի կյանքը մինչև 2036 թվականը։ Միևնույն ժամանակ, այսօր անհրաժեշտ է որոշել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման սցենարը հաշվի առնելով այն, որ դրա կառուցումը (եթե ընտրություն կատարվի հօգուտ ավանդական էներգաբլոկի) կպահանջի մոտավորապես 10 տարի և 5-6 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ հարցում ռազմավարական որոշում կայացնելը մարտահրավեր է Հայաստանի անվտանգությանը։ Եվ ոչ միայն էներգիայի հարցում:

Հայաստանի էներգետիկ համալիրում ատոմային էներգիայի տեսակարար կշիռն ու տեղը հասկանալու համար նշենք, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերագործարկումից ի վեր նրա մասնաբաժինը էներգետիկ հաշվեկշռում մնացել է հետևողականորեն բարձր՝ մոտ 40 %, սակայն վերջին տարիներին այն նվազել է մինչև 30 %-ի, ինչը հիմնականում պայմանավորված է վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ատոմակայանի անջատումներով։ Հատկանշական է այն, որ էներգիայի արտադրության բոլոր տեսակները, բացառությամբ արևայինի, անկում են գրանցել:

ՋԷԿ-երում արտադրությունը նվազել է 4,2 %-ով, ատոմակայաններում 4,8 %-ով, հիդրոէլեկտրակայաններում 15,2 %-ով։ Միևնույն ժամանակ, արևային էլեկտրակայաններից արտադրության աճը կազմել է 55 %: Այսպես, 2023 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արևային էլեկտրակայանների տեսակարար կշիռը կազմել է 8,7 %, 41 % ունեն ջերմաէլեկտրակայանները, 31 % ատոմակայանը։

Սակայն, ընդհանարապես սխալ է ատոմային էներգիան գնահատել բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից։ Այս մոտեցումը կրկնակի սխալ է Հայաստանի առնչությամբ, նա Հարավային Կովկասում միակ երկիրն է, որն ունի միջուկային հնարավորություններ։ Ատոմակայանի առկայությունը Հայաստանի համար յուրօրինակ ռազմավարական կարգավիճակ է, ազգային անվտանգության առանցքային գործոն:

Մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում, ի թիվս այլոց, ընդգծված են երեք առաջնահերթ ուղղություններ. Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացում և միաժամանակ նոր էներգաբլոկի կառուցում (առանց նշելու. հզորությունը), Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցում (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) և էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացումը։ Այստեղ առկա է հակասություն, քանի որ տարածաշրջանում կատաղի աշխարհատնտեսական մրցակցության ժամանակակից պայմաններում, որը հաճախ բնութագրվում է շատ արխայիկ պրոտեկցիոնիզմով, արտահանումն ավելացնելու նպատակով միջազգային էլեկտրաէներգիայի միջանցքներին ինտեգրումը գրեթե անհնար է ազատականացված շուկայի առկայության դեպքում: Նշենք, որ 2023 թվականին Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը նվազել է 23,4 %-ով, և այս տարի ևս կա նման միտում։

Այնպես որ, եթե Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման կարևոր պայմաններից մեկը Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքին ինտեգրումն է, ապա ատոմակայանի առկայությունը կայուն արտադրությունն է, և էլեկտրաէներգիայի արտահանումն ապահովելու հնարավորությունը նույնպես պետք է դիտարկել որպես առաջնահերթություն։ Վերջինս առանձնահատուկ նշանակություն ունի դեպի Իրան արտահանման ավելացման անհրաժեշտության հետ կապված։ Հյուսիս-Հարավ միջանցքում Իրանի և Հայաստանի միջև կառուցվող երրորդ էլեկտրահաղորդման գիծը կարող է գրեթե եռապատկել էներգիայի մատակարարման ծավալները:

ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկը, լինելով Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորը, այսօր աշխարհաքաղաքական մրցակցության յուրօրինակ կիզակետ է մի շարք արտաքին դերակատարների համար, որոնք այս կամ այն ​​կերպ շահագրգռված են մեծացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Դրանցից պետք է առանձնացնել առաջին հերթին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իսկ երկրորդական շահերից ժամանակ առ ժամանակ իրենց ներկայությունը զգացնել են տալիս Հնդկաստանը, Ֆրանսիան և Հարավային Կորեան։ Սակայն այս երեք պետությունների կողմից կոնկրետ կոմերցիոն առաջարկների բացակայության պատճառով անդրադառնանք ռուսական և ամերիկյան առաջարկներին։

Հայկական ատոմակայանը, որպես խորհրդային ժառանգություն, հիմնականում տեղավորվում է քաղաքացիական միջուկային օբյեկտների կառավարման ռուսական մոդելի մեջ: Հատկանշական է այն, որ Հայկական ատոմակայանի արդիականացումը հնարավոր է դարձել Մոսկվայի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ եղել են Երևանի համար շատ հարմարավետ պայմաններ, արդեն վարչապետ Փաշինյանի օրոք, Հայաստանի կառավարությունը որոշել է հրաժարվել ռուսական վարկի մնացած մասից աշխատանքներն ավարտելու համար հատկացնելով պետական ​​վարկ։ Եվ նույնիսկ այդ դեպքում կայանի արդիականացման աշխատանքների հիմնական կապալառուն «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունն է՝ «Ռուսատոմ Սերվիս»-ը: Այսօր այդ ռուսական պետական ​​կորպորացիան Երևանին առաջարկում է Լենինգրադի ատոմակայանի նման 1200 ՄՎտ հզորությամբ ատոմային էներգաբլոկ կառուցելու նախագիծ։

Դրան զուգահեռ Վաշինգտոնը նույնպես իր առաջարկն է արել: Ճիշտ է, ի տարբերություն Մոսկվայի, ամերիկյան տարբերակը դեռ քանակական հարթություն չունի, խոսքը միայն փոքր մոդուլային ռեակտորի (SMR) կառուցման մասին է առանց կոնկրետ նախագծային հզորություն նշելու։ Այնուամենայնիվ, կարևոր է մեկ այլ բան: Ներկայումս աշխարհում կա միայն երկու երկիր, որոնք կառուցել և շահագործում են SMR-ներ՝ Ռուսաստանը և Չինաստանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրա առաջին SMR-ի գործարկումը սպասվում է 2030 թվականին։ Սակայն այդ հեռանկարը նույնպես կասկածելի է հաշվի առնելով արտադրության հաշվարկված բարձր արժեքը։

Վաշինգտոնի առաջարկած նախագիծը բավականին կասկածելի է թվում, և եթե իրերն անվանենք իրենց անուններով, ապա դա անգամ վտանգավոր է։ Վտանգն այն է, որ Երևանին առաջարկելով իրականացնել SMR շինարարության նախագիծը և չունենալով դրա շահագործման փորձը, Վաշինգտոնը, փաստորեն, ցանկանում է փորձարկումներ իրականացնել Հայաստանի էներգահամակարգում դրանից բխող բոլոր սպառնալիքներով։

Իրականում Հայաստանին անհրաժեշտ է ավանդական հզորությամբ ատոմակայան՝ «խաղաղ ատոմ» մշակող պետության կարգավիճակը պահպանելու համար։ Վերջինս հատկապես կարևոր է թվում հաշվի առնելով Անկարայի և Բաքվի կողմից Հայկական ատոմակայանի վրա պարբերաբար հարձակումները, նրանք մեղադրում են Երևանին այնպիսի օբյեկտի շահագործման մեջ, որն իբր բնապահպանական ռիսկեր է ստեղծում տարածաշրջանի համար։ Եվ թեև նման տեղեկատվական հարձակումները հեշտությամբ մերժվում են ինչպես ՄԱԳԱՏԷ-ի, այնպես էլ միջազգային փորձագիտական ​​հանրության կողմից (ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան), ամեն անգամ դրանք ավելի ու ավելի բարդ են դառնում միևնույն ժամանակ ցույց տալով, որ, ինչպես վերը նշվեց, Հայկական ԱԷԿ-ը երկրի ազգային անվտանգության հիմնական գործոններից մեկն է:

Ինչ վերաբերում է հայկական «խաղաղ ատոմի» զարգացման սցենարներին, ապա Երևանը, թվում է, պետք է ընտրություն կատարի հօգուտ Ռոսատոմի առաջարկի, բայց միայն այն դեպքում, եթե դա զուգորդվի «Հյուսիս-Հարավ» միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի հետ, որին ինտեգրվելը Հայաստանին և՛ տնտեսական, և՛ երկարաժամկետ ռազմավարական օգուտներ կտա:

 Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное