Թրամփը Բայդենին առաջարկել է եւս մեկ բանավեճ անցկացնել այս շաբաթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենին առաջարկել է անցկացնել եւս մեկ բանավեճ այս շաբաթ եւ այդ կերպ վերականգնվել ձախողումից հետո։
«Հիշեք, նա շատ վատ տղա է։ Մի խնայեք նրան։ Այսօր երեկոյան ես պաշտոնապես առաջարկում եմ Ջոյին վերականգնման շանս ամբողջ աշխարհի առջեւ։ Եկեք եւս մեկ բանավեճ անցկացնենք այս շաբաթ, որպեսզի քնկոտ Բայդենը կարողանա բոլորին ապացուցել, որ կարող է նախագահ դառնալ»,- ասել է Թրամփը՝ երեքշաբթի ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ Ֆլորիդայի նահանգում։ Նախկին նախագահը նշել է, որ այդ բանավեճերը պետք է անցնեն առանց մոդերատորների։ Ելույթի հեռարձակումն իրականացվել է RSBN պահպանողական մեդիա-ընկերության YouTube-ալիքում։