Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Թաջ-Մահալ
ՄՇԱԿՈՒՅԹԹաջ Մահալը դամբարան-մզկիթ է Ագրայում, այն համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, որը գտնվում է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի հյուսիսում։ Այդ վայրերի տիրակալ Շահ Ջահանն է հրամայել կառուցել Թաջ Մահալն ի պատիվ իր կնոջ՝ Մումթազ Մահալի, նման կերպ նշելով երջանիկ ամուսնության 18 տարին և նրա մահն իրենց 14-րդ երեխայի ծննդի ժամանակ: Ի նշան իր սիրո և ի հիշատակ իր գեղեցկուհի կնոջ Շահը հրամայել է կառուցել աշխարհի ամենահոյակապ դամբարանը։
Ռաբինդրանաթ Թագորը Թաջ Մահալը նկարագրել է որպես «անմահության այտին արցունք», Ռադյարդ Քիփլինգը «անմահության անձնավորում», իսկ դրա ստեղծողը՝ Շահ Ջահան կայսրը, ասել է, որ «արևն ու լուսինը արցունքներ են թափել իրենց աչքերից»։ Ամեն տարի Ագրայի բնակչությունից քանակով երկու անգամ շատ զբոսաշրջիկներ են անցնում այդ քաղաքի դարպասներով, որպեսզի կյանքում գոնե մեկ անգամ տեսնեն այն կառույցը, որը շատերի կողմից իրավամբ համարվում է աշխարհի ամենագեղեցիկը: Ընդ որում քչերն են հիասթափված հեռանում:
Այն իսկապես այնպիսի հուշարձան է, որը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին: Կան մարդիկ, ովքեր սիրում են Թաջ Մահալի տեսարանն առաջին լիալուսնի մուսսոններից հետո, հոկտեմբերին անամպ երեկոյան, երբ լույսն ամենապարզն ու ռոմանտիկն է: Մյուսները սիրում են այն դիտել ամենաուժեղ անձրևների ժամանակ, երբ մարմարը դառնում է կիսաթափանցիկ, և դրա արտացոլանքը դամբարանը շրջապատող այգիների ջրանցքներում արտատպվում է ջրի ալիքների մեջ: Թաջ-Մահալը հիպնոսային տպավորություն է թողնում տարվա ցանկացած ժամանակ և օրվա ցանկացած պահի: Լուսադեմին նրա գույնը կաթնագույնից դառնում է արծաթագույն և վարդագույն, իսկ մայրամուտին այն կարծես ոսկուց է, կեսօրվա արևի տակ այն կուրացնող սպիտակ է:
Թաջ Մահալը կառուցվել է 1631 թվականին։ Մումթազի մահը կոտրել է Շահի սիրտը։ Ասում են նա մի գիշերում սպիտակ է: Թաջ- Մահալի շինարարությունը սկսվել է հաջորդ տարի։ Ենթադրվում է, որ հիմնական շենքը կառուցվել է 8 տարում, սակայն ամբողջ համալիրն ավարտվել է միայն 1653 թվականին։ Շինարարության ավարտից քիչ առաջ Շահ Ջահանը գահընկեց է արվել իր որդի Աուրանգզեբի կողմից և բանտարկվել Ագրա ամրոցում, որտեղ էլ անցկացրել է իր կյանքի մնացած օրերը զնդանի պատուհանից նայելով իր ստեղծագործությանը: 1666 թվականին նրա մահից հետո Շահ Ջահանը թաղվել է այնտեղ՝ Մումթազի կողքին։
Ընդհանուր առմամբ, Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայից մոտ 20000 մարդ է աշխատել շինարարության վրա։ Եվրոպայից մասնագետներ են բերել՝ գեղեցիկ փորագրված մարմարե սալեր պատրաստելու և դրանք Pietra Dura ոճով զարդարելու համար (հազարավոր կիսաթանկարժեք քարերով կառուցվածք):
1983 թվականին Թաջ Մահալն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և այսօր նույնքան անբասիր տեսք ունի, որքան շինարարության ավարտից հետո, չնայած 20-րդ դարի սկզբին տաճարի լայնածավալ վերականգնում է իրականացվել։ 2002 թվականին, երբ շենքը աստիճանաբար կորցրեց իր գույնը քաղաքի ուժեղ աղտոտվածության պատճառով, այն թարմացվեց օգտագործվելով դեմքի դիմակի հնագույն բաղադրատոմսը, որն օգտագործում էին հնդիկ կանայք գեղեցիկ մաշկը պահպանելու համար:
Այդ դիմակը կոչվում է multani mitti՝ հողի, հացահատիկի, կաթի և կիտրոնի խառնուրդ է: Այժմ, շենքից մի քանի հարյուր մետր շրջագծով է թույլատրվում ավտոտրանսպորտ, այն էլ միայն էկոլոգիապես մաքուրը:
Կ. Խաչիկյան