«Մահացու օգնություն». Bloomberg-ը հայտարարել է, որ Չինաստանը մշակում է Ռուսաստանի համար իրանական Shahed-ի նման անօդաչու թռչող սարք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինական և ռուսական ընկերությունները մշակում են Shahed տիպի հարձակողական անօդաչու թռչող սարք (արտադրվում է Իրանում, արևմուտքում այն անվանում են Geranium անօդաչու թռչող սարքի նախատիպ)։ Սա խոսում է այն մասին, որ Պեկինը «մահացու օգնություն» է տրամադրում Մոսկվային, գրում է Bloomberg-ը վկայակոչելով եվրոպացի անանուն պաշտոնյաներին, գրում է 1.ru-ն։
Գործակալության տվյալներով «Շահեդի» կրկնօրինակի պատրաստման բանակցությունները տեղի են ունեցել 2023 թվականին։ Հետո սկսվել է անօդաչու սարքերի մշակումն ու փորձարկումը։ Ռուսաստանին «Շահեդ» տեսակի հարձակողական անօդաչու սարք տրամադրելը կնշանակի Պեկինի կողմից Ռուսաստանին աջակցության խորացում չնայած ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների բազմիցս զգուշացումներին:
Միաժամանակ Չինաստանի իշխանությունները նշում են, որ Ռուսաստանին զենք չեն մատակարարում։ Դա ընդգծել է նաև ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենյուն։
Ռուսաստանը զենքի մատակարարման հարցում կախված է Հյուսիսային Կորեայից և Իրանից, ինչպես նաև Չինաստանից կարևոր մասերի և բաղադրիչների տեսքով: Այնուամենայնիվ, Չինաստանը կարող է «Շահեդի» նման անօդաչու թռչող սարք արտադրել շատ ավելի արագ, քան Իրանը կամ Ռուսաստանը։
Bloomberg-ը գրում է, որ Չինաստանը մշակում է Sunflower 200 կամիկաձե անօդաչու թռչող սարքը, որն իր արտաքին տեսքով նման է Shahed 136-ին: Այլ մանրամասներ Bloomberg-ն ու նրա աղբյուրները չեն հայտնել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը