Մոդեստ Կոլերով. Հայաստանը նստած է երեք աթոռների վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՃանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք Հայաստանը հրաժարվեց իր Սահմանադրությունից և, հղում անելով 1918 թվականի Հայաստանի Հանրապետությանը հաստատեց Հայաստանի մասնատումը համաձայն 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի։ Այդ մասին ասել է պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը, գրում է iarex.ru-ն։
Նա բացատրել է, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը ուղղակի հղում է պարունակում Հայաստանի Անկախության Հռչակագրին, որտեղ ուղղակիորեն ասվում է. «Հիմք ընդունելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշումը, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին կազմավորված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»։
Հավելենք, որ ավելի վաղ Կոլերովը նաև նշել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրականացրել է կոնսենսուսը։ «Փաշինյանի շրջադարձի էությունը երեք կետում է. հրաժարում Ղարաբաղի նկատմամբ պահանջներից, հրաժարում Ռուսաստանի հետ դաշինքից, զանգվածային արտագաղթի հույս դեպի Արևմուտք, վերջնական հրաժարում հայկական պետականությունից և վերադարձ հայության սփյուռքային գոյությանը, բայց հիմա արդեն սեփական մշակույթի և լեզվի գրեթե լիակատար կորստով»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը