Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … առագաստանավային սպորտ

ՖՈՏՈ

Աշխարհում կան բազմաթիվ ջրային սպորտաձևեր: Նրանց մեջ առանձնանում է առագաստանավային սպորտը, քանի որ առագաստների տակ գտնվող նավերի ջրային մակերևույթով սահելը քչերին է անտարբեր թողնում: Բայց ի՞նչ գիտեն մարդիկ այդ սպորտաձևի ծագման պատմության մասին:

Առագաստանավային սպորտը այնպիսի սպորտային նավերի, սովորաբար շխունաների մրցակցություն է, որոնք օգտագործում են առագաստանավային սարքավորումներ: Այս մարզաձևը ծագել և սկսել է զարգանալ այն երկրներում, որտեղ դրան նպաստել է երկրի աշխարհագրական դիրքը։ Դրանք հիմնականում այնպիսի եվրոպական երկրներն են, ինչպիսիք են Անգլիան և Հոլանդիան: Հենց հոլանդացիներն են 17-րդ դարում սկսել օգտագործել փոքր առագաստանավակներ ոչ միայն աշխատանքի, այլ նաև հանգստի համար: Յախտինգ տերմինը հայտնվել է 16-րդ դարի վերջին և հոլանդերենից թարգմանաբար  նշանակում է նավարկել, հետապնդել։ Անգլիական թագավոր Չարլզ II-ը Հոլանդիայում ծանոթացել է հանգստի այդ տեսակին, որտեղից էլ նա իրեն նվիրած առագաստանավն է տարել Մառախլապատ Ալբիոն:

1662 թվականն է համարվում առագաստանավային սպորտի ծննդյան տարեթիվը: Հենց այդ ժամանակ Վուլվիչ քաղաքում՝ Մառախլապատ Ալբիոնում, պատմության մեջ առաջին անգամ մրցավազք է անցկացվել միապետ Չարլզ II-ի առագաստանավի և մի հոլանդական շխունայի մասնակցությամբ։  Բրիտանացիները հաղթել են։ Դրանից հետո առագաստանավային մրցումներ սկսել են կանոնավոր կերպով անցկացվել նախ Մեծ Բրիտանիայում, այնուհետև Հին աշխարհի այն այլ երկրներում, որոնք ելք ունեն դեպի ծով։

Ընդհանրապես ընդունված է, որ առաջին առագաստանավային ակումբը նույնպես հայտնվել է Անգլիայում 1720 թվականին։ Հետագայում նմանատիպ ակումբներ սկսել են հայտնվել ամբողջ աշխարհում, 1811 թվականին ամերիկյան Նյու Յորքում, 1832 թվականին շվեդական Ստոկհոլմում, 1835 թվականին գերմանական Բեռլինում։ Ռուսական կայսրությունում առաջին առագաստանավային ակումբը բացվել է 1846 թվականին։ Մինչև 19-րդ դարի վերջը եվրոպական մայրցամաքում գործում էր մոտ երկու հարյուր առագաստանավային ակումբ։ Առագաստանավը դարձել էր հանրաճանաչ ժամանց, որը նպաստում էր պրոֆեսիոնալ առագաստանավերի թվի աճին: Ի սկզբանե կապված առագաստանավերի պահպանման վրա զգալի ֆինանսական միջոցներ ծախսելու անհրաժեշտության հետ այն հասանելի է եղել միայն արիստոկրատներին: Սակայն այն աստիճանաբար լայն տարածում է գտել ու դարձել ավելի մատչելի։

Առագաստանավային սպորտը ներառվել է Օլիմպիական խաղերի ծրագրում 1900 թվականին։ Օլիմպիական առագաստանավային մրցաշարը բաղկացած է 11 դիսցիպլիններից առագաստանավերի 9 դասերում։ Յուրաքանչյուր դասում մասնակից երկիրն իրավունք ունի ներկայացված լինել միայն մեկ առագաստանավով: Թիմը կազմված է 18 անդամից, որոնցից 4-ը պահեստային մարզիկներ են։

1907 թվականին ստեղծվել է Առագաստանավային սպորտի միջազգային միությունը, իսկ 1996 թվականին այն վերանվանվել է Առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիայի։ Այն ներառում է 121 ազգային ֆեդերացիաներ։ 1960-70-ական թվականներին անցկացվել են մի քանի խոշոր մրցաշարեր, ինչը մեծ նշանակություն է ունեցել այդ մարզաձևն ամբողջ աշխարհում հանրահռչակելու համար: Այսօր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, սկանդինավյան երկրների, Իտալիայի, Արգենտինայի, Ավստրալիայի և Ֆրանսիայի մարզիկներն են իրավամբ համարվում համաշխարհային առագաստանավային սպորտի առաջատար երկրները։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное