Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀԸԳՀ ամբողջական կիրարկումը և հանձնարարականներ տվել հանձնաժողովի անդամներին
ՍՊՈՐՏԿառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին ներկա էին նաև ԱԺ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և տեղակալը, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական նիստի սկզբում ամփոփ ներկայացվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացն ու դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը և ներդրվող անհրաժեշտ մեխանիզմները: Այնուհետև միջոցառումների իրականացման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:
Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ամբողջական կիրարկումը Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների օրակարգի շրջանակներում և համապատասխան հանձնարարականներ տվել հանձնաժողովի անդամներին՝ ճանապարհային քարտեզով նախատեսված իրավական ակտերի մոտարկման և դրանց հետագա կիրարկման գործընթացն արդյունավետ կերպով կազմակերպելու վերաբերյալ: