Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 4,2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 4,2 մլրդ եվրոյի չափով բյուջետային օգնության նոր տրանշի հատկացումը։
Այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր X-ում։
«Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար 4,2 միլիարդ եվրոյի նոր տրանշը Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում»,- գրել է նա։