ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը․ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել` մենք կաշխատենք, պատրաստ կլինենք աշխատել ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը, և որը, պատրաստ կլինի իրավահավասար, փոխադարձ հարգալից երկխոսության»,-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ հենց Թրամփի օրոք է սկսվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմը, բայց միևնույն ժամանակ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանվել է:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։