ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը ավելի կբարձրացնի երկրի դիմադրողականությունը. Բորել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյդ միջոցառումը ավելի կբարձրացնի երկրի դիմադրողականությունը։ Այսպես է մեկնաբանել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը:
«Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումն էլ ավելի կբարձրացնի երկրի դիմադրողականությունը: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության հարցում», - ասել է Բորելը: