Ինչպես է ԱՄՆ-ը վերահսկողության տակ վերցնում Հայաստանի ուժայիններին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան վերջերս ասել է, որ 2021 թվականից ի վեր ամերիկացիները մոտ 16 մլն դոլար են ներդրել Հայաստանում պարեկային ոստիկանության ստեղծման վրա, գրում է rybar.ru-ն։ Դրանից ավելի ուշ էլ հայտնի է դարձել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու է ամերիկյան բանակի ներկայացուցիչ։
Ուզրա Զեյան Հայաստանի անվտանգության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նաև նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցությանն իրավապահ կառույցների բարեփոխումների խթանման գործում։ Նա հուլիսի 13-ից 17-ն այցով Երևանում էր։ Քաղաքական գործիչն այցի նպատակն անվանել է «կառավարության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդումը ժողովրդավարական իրավունքի գերակայությունը խթանելու, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխումների համար»: Զեյան նաև հանդիպում է ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկել է «ազատ մամուլը»։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն ամեն շաբաթ են այցելում Հայաստան հանրապետությունը նախապատրաստելով պատմական փոփոխությունների, այդ թվում Սյունիքի մարզի մի մասը Զանգեզուրի միջանցքի տեսքով հանձնելուն։ Ավելին, իրավապահ ոլորտ ներխուժելը հետխորհրդային տարածքում ամերիկացիների սիրելի ռազմավարությունն է։ Տարօրինակ է, բայց Զեյան անցյալ տարի նաև այցելել էր Մոլդովա, որտեղ նա 22 միլիոն դոլար էր տարել անվտանգության ուժերի հատուկ կապի համար:
Հաշվի առնելով հետխորհրդային հանրապետություններում արևմտամետ կառավարությունների կողմից իրականացվող ոչ ժողովրդահաճո քաղաքականությունը, ամերիկացիները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ տեղական իրավապահ մարմինները: Հայաստանի համար, որն արդեն աշնանը կարող է հայտնվել նոր բողոքի շարժման մեջ, ուժայինների հավատարմությունը մեծ դեր է խաղալու, ուստի ամերիկյան իշխանությունները՝ ի դեմս Զեյայի, հանդիպում են անձամբ ուժայինների հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը