Նիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը. Գառնիկ Դանիելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատակիցները հեռախոսներով նկարահանում են Վայոց Ձորում Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցելու գնացած անձանց, ինչպես նաեւ ավտոմեքենաները։
Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, Վայոց Ձորում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Նիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը»,- ասել է նա:
Ըստ նրա, այդ նկարահանումներին հաջորդելու են ճնշումները՝ մի մասի նկատմամբ տուգանքներով, մյուսների նկատմամբ ապօրինի հետապնդումներով։