Թրամփը հայտարարել է, որ նախագահի ընտրություններում Հարիսի հաղթանակը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գնահատմամբ՝ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության առաջադրած Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում աշխարհը կբախվի երրորդ աշխարհամարտի ծագման վտանգին:
Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը:
«Այժմ առավել քան երբևէ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին: Երբեք այդքան մոտ չենք եղել, քանի որ երկիրը կառավարում են ոչ կոմպետենտ մարդիկ»,- նշել է Թրամփը:
Նրա կարծիքով՝ Հարիսը Նեթանյահուի հետ հանդիպումից հետո անհարգալից հայտարարություններն է կատարել Իսրայելի հասցեին՝ նշելով, որ չի լռելու Գազայում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ և Իսրայելի վարչապետին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: