Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիրքորոշում է հայտնել ՍԴ որոշման վերաբերյալ
ԻՐԱՎՈՒՆՔՆախաբան. Սահմանադրական դատարանը 2024 հուլիսի 22-ի ՍԴՈ-1741 որոշմամբ արձանագրվել է, որ Դատախազության Վճռաբեկ դատարանի կողմից որպես օրենսդրական բաց որակված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք կառուցակարգ և հնարավորություն արարքի իրավական որակավորումը, ցանկացած դեպքում, երբ Սահմանադրական դատարանի կողմից քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմը ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր, և նման իրավական վիճակը գնահատվում է հակասահմանադրական.
Այսինքն, այդ լիազորությամբ Դատախազությունն օժտված էր նաև ըստ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի ապրիլ ամսվա դրությամբ և, փաստացի, չի իրացրել այդ լիազորությունը: Սահմանադրական դատարանը կարող էր նաև արձանագրել, որ օժտված լինելով այդ լիազորությամբ, Դատախազությունն այն չի իրացրել հենց ելնելով այն իրավական դիրքորոշումից, որ մեղսագրվող արարքը չէր կարող որակվել այլ հանցակազմով: Նման դիրքորոշում հենց ուղիղ արտահայտվել էր նաև մեղադրանքը պաշտպանողներից մեկի կողմից, որի վերաբերյալ ստորև արձանագրումն առկա է:
Նման իրավիճակում ՍԴՈ-1741 որոշման իրավական հետևանքը, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների ներքո, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները, հանդիսանում է այն, որ Դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման՝ Վճռաբեկ դատարանի կողմից:
Միաժամանակ, ստորև ներկայացված են ընդհանուր դատողությունները Սահմանադրական դատարանում քննության նյութական և ընթացակարգային այլ հարցերի վերաբերյալ.
- 2024 թվականի մարտի 22-ին ՍԴԱՈ-52 աշխատակարգային որոշմամբ, ՀՀ Սահմանադրական դատարանը քննության էր ընդունել «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Նշված գործով որշումը ընդունվել էր 2024 թվականի հուլիսի 22-ին, սակայն հրապարակվել՝ միայն հուլիսի 25-ին: Չնայած դրան, հաստատված է այն փաստը, որ դեռևս հուլիսի 22-ին բացի Սահմանադրական դատարանից, նշված գործով եզրափակիչ մասը հասանելի էր նաև Հանրային հեռուստաընկերությանը: Նշված փաստի վերաբերյալ դատողությունները թողնում ենք հանրությանը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում դիմող սուբյեկտ հանդիսացող ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրական դատարանին հասցեագրել է դիմումը ԵԴ/0253/01/19 քրեական գործով՝ վարույթը կասեցնելով: Սահմանադրական դատարանը նշված գործով մի քանի դատավորների մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշումներ էր կայացրել: Կարևոր է նշել, որ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան աշխատակարգային որոշում չէր կայացվել դատավոր պրն. Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:
Նշվածը վկայակոչվում է այն հանգամանքից ելնելով, որ Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային թվով երեք որոշումներով՝ 2019 և 2021 թվականին (այդ թվում հենց 2024 թվականի մարտի 22-ի աշխատակարգային որոշմամբ վարույթ ընդունված վիճարկվող նորմերի վերաբերյալ՝ Գլխավոր դատախազի դիմումի վերաբերյալ գործով) արձանագրել էր, որ․
«Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում ... գործի քննությանն անհնարին է, քանի որ նա մասնակցել է հիշյալ գործի քննությանն այլ դատարանում:»:
Նշվածից հարց է առաջանում, կա՛մ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նախկինում սույն ԵԴ/0253/01/19 քրեական գործով և դրա հիմքը հանդիսացող քրեական գործով որևէ դատավարական գործողության չի մասնակցել, չի իրացրել դատավարական կարգավիճակից բխող գործողություններ՝ իբրև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ որևէ կարգավիճակ չի ունեցել և նման պայմաններում, թվով երեք Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով արձանագրված փաստական տվյալը կեղծ է եղել, կա՛մ չնայած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ուղիղ պահանջի, այլ ոչ թե գնահատողական դրույթի՝ Սահմանադրական դատարանը որոշել է մասնակցության անհնարինության պայմաններում դրա բացակայության մասին: Մինչդեռ անհրաժեշտ է նշել, որ սույն վարույթին վերաբերող ոչ միայն դատավարական կարգավիճակով է հանդես եկել ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այլ նաև ակնհայտ կանխակալ վերաբերմունք է նույնիսկ հրապարակավ արտահայտել, այդ թվում՝ հետագայում ՀՀ Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներին հակասող:
Անհրաժեշտ է նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, որը նախատեսում է Դատավորի երդման բովանդակությունը, սահմանում է, որ Սահմանադրական դատարանի դատավորը.
«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»:
Ողջամիտ հարց կարող է առաջանալ՝ ինչպե՞ս կարող է մասնակցության ուղիղ անհնարինություն ունեցող Դատավորը պահպանել իր կողմից տրված երդումը և գործել անկախ և անաչառ, երբ վերջինս այլ դատարանում իրականացրել է դատավարության կողմի շահերի ներկայացուցչություն՝ դրանով իսկ արդեն անհամատեղելի դարձնելով անաչառության հետ առնչությունը: Ակնհայտ է, որ ցանկացած անկողմնակալ դիտորդի մոտ պրն. Վ. Գրիգորյանի՝ այլ դատարանում մասնակցության և կողմնակալության տարրերի առկայության պայմաններում կողմնակալության հիմնավոր փաստական տվյալներ են այլևս հաստատվել՝ հակասելով անաչառության սահմանադրական պահանջին:
Չնայած այս անհերքելի տվյալներին, պարզ դարձավ Սահմանադրական դատարանի որոշումից, որ սույն քրեական գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանի կարգավիճակով մասնակցություն ունեցած Վահե Գրիգորյանը ոչ միայն մասնակցել է գործի քննությանը, այլ նաև մասնակցել է Սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը: Ի դեպ, վերջինս որևէ կերպով զրկված չէր պարզապես իր իսկ նախաձեռնությամբ չմասնակցելու նշված գործի քննությանը, ինչպես որ բազմաթիվ այլ գործերով առհասարակ մասնակցություն չէր ունենում տևական ժամանակ: Ավելի ուշագրավ է այն, որ ՍԴՈ-1741 որոշման մեջ հիշատակվում է տուժողների շահերը (ինչպես օրինակ՝ «Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական արդարադատությամբ տուժողի արժանապատվության հարգումը, նրա իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը քրեական արդարադատության կարևորագույն խնդիրներն են, որոնց անտեսումը կարող է հանգեցնել տուժողի իրավունքների և ազատությունների՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների հետ անհամատեղելի նսեմացման»; «Այսպիսով, տուժողի իրավունքների լիարժեք իրացումը պայմանավորված է նաև դատախազի, մասնավորապես` Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ամրագրված՝ դատարանում մեղադրանքը պաշտպանելու գործառույթի պատշաճ իրականացումից, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է նաև օրենսդրական մակարդակում վերաբերելի իրավակարգավորումների, վերջիններիս շրջանակում գործուն կառուցակարգերի առկայությամբ») ու ակնկալիքները և այդ դիրքորոշման հեղինակներից է նույն վարույթով հենց տուժողների շահերը պաշտպանած՝ Վահե Գրիգորյանը:
Անհրաժեշտ է նշել նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից մեկ այլ համանման հարց է առաջանում նաև վերջերս Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Դ. Խաչատուրյանի վերաբերյալ՝ ելնելով այն հանգամանքից, որ հենց իր մերձավոր ազգականը ուղիղ առնչություն է ունեցել խնդրո առարկա քրեական գործին անմիջականորեն, ինչից անաչառ դիտորդի համար ակնհայտ է դառնում նաև անկողմնակալության թեստի հաղթահարման անհնարինությունը: Չնայած այս հերթական անհերքելի տվյալներին, Սահմանադրական դատարանի որոշումից պարզ դարձավ, որ սույն քրեական գործով Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված քրեական օրենսգրքի հոդվածով նախաքննություն իրականացրած կառույցի ղեկավար մերձավոր ազգականը ոչ միայն մասնակցել է գործի քննությանը, այլ նաև մասնակցել է Սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը: Պարզ չէ նաև առհասարակ վերջինիս գործին ներգրավվելու կառուցակարգը, երբ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից դիմումի ներկայացման պահին ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ չի ունեցել:
- Կրկին անդրադարձ կատարելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1741 որոշմանը և այդ գործին, կարծում ենք՝ Սահմանադրական դատարանը, մասնավորապես՝ գործով Զեկուցող դատավորը, սահմանադրական արդարադատության ի պաշտոնե պարզման սկզբունքից ելնելով, պետք է միջոցներ ձեռնարկեր ի թիվս այլ անձանց՝ նաև հենց նշված վարույթով առնչություն ունեցող անձանց դիրքորոշումը պարզելու ուղղությամբ, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից, կամ գործով Պատասխանող Ազգային ժողովի կողմից նման միջոցներ առհասարակ չեն ձեռնարկվել: Պատահական չէ, որ հենց նշված սկզբունքից ելնելով՝ Սահմանադրական դատարանը բազմիցս դիմել է մի շարք մարմինների՝ amicus curiae խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով: Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանին նման դիմում-գրություն ներկայացվել էր, սակայն այն ոչ միայն իրավական գնահատական չէր ստացել, այլ նաև չէր հիշատակվել ՍԴ որոշման մեջ: Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում քննության առնված այլ գործերով, այդ թվում հենց սույն քրեական գործի վարույթին վերաբերող դեպքերում նման դիմումներ ներկայացվել էին այլ դատավարական կարգավիճակ ունեցող անձանց կողմից՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով պահանջ իրավական ընթացք տալուն: Այսինքն Սահմանադրական դատարանը և՛ ոչ պատշաճ կազմով է քննության առել գործը, և՛ բացառապես միակողմանի է իրականացրել քննությունը:
Անհրաժեշտ է նշել նաև, որ քննության արդյունքներով, Սահմանադրական դատարանի որոշման մեջ հիշատակված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մի քանի իրավական դիրքորոշումներ: Հենց Սահմանադրական դատարանի կողմից հիշատակված և մեջբերված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից որևէ մեկում նույնիսկ ձևական իմաստով հիշատակված չէ «տուժող» եզրույթը: Նշվածը պատահական չէ, քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանություններն և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներն ուղղված են քրեական գործերով անմիջականորեն սահմանափակվող հիմնական իրավունքների պաշտպանությանը, իսկ նման շրջանակից դուրս են դատախության լիազորությունները կամ տուժողի ամբողջ ծավալով դատավարական երաշխիքները: Տուժողի երաշխիքները, ըստ Կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների, իրացվում են որոշ վերապահվումներով քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ: Չնայած նշվածին, Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ հիշատակելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մի քանի իրավական դիրքորոշումները, այնուհետև անմիջապես անցում է կատարում տուժողի իրավունքներին՝ տպավորություն ստեղծելով, իբրև Կոնվենցիան և ՄԻԵԴ դիրքորոշումները դրա հետ կա՛մ առնչություն ունեն, կա՛մ բխում են դրանից։ Մինչդեռ ելնելով այն կանխավարկածից, որ Սահմանադրական դատարանը նշված հանգամանքները տիրապետում է, ստիպված պետք է դարձյալ արձանագրենք, որ Դատարանը ոչ պատշաճ կազմով է քննության առել գործը և նաև՝ ոչ պատշաճ քննություն է իրականացրել:
- Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Սահմանադրական դատարան դիմում է ներկայացվել Դատարանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, հետևաբար հարցն անհրաժեշտ է դիտարկել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգավորմամբ, ըստ որի՝ Սահմանադիրն ամրագրել է.
«Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ եւ գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:
Ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմող այլ սուբյեկտների՝ Դատարանների դեպքում գործում է կոնկրետ սահմանադրական վերահսկողության կառուցակարգը, որը հենց արտահայտվում է երկու պայմանով՝ 1) իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործի առկայությամբ․ 2) կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի առկայությամբ:
Տվյալ դեպքում, չունենալով Վճռաբեկ դատարանի հիմքերի ամբողջական ելակետերը, սակայն ելնելով ողջամիտ ենթադրությունից, թե՞ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքում ինչ հիմքեր են հիշատակել, կարող ենք նշել, որ Վճռաբեկ դատարանը փաստացի կիրառում է նորմի սահմանադրական հարցը, որը չի բարձրաձայնում, չի բարձրաձայնում հնարավոր իրավական դիրքորոշումը: Մեկ Սահմանադրության դատարանից, այլ հնարավոր է, որ օրենսդրական կառուցապատման օրենսդրության կողմից ընդունված հարցը և հենց այդ իրավիճակի սահմանադրությունը հակասող և անվավեր ճանաչելը, որը, սակայն, Սահմանադրական դատարանի կողմից մերժվել է.
Ինչպես նշել, որ այս հարցը նույնպես չի վերաբերվում ՀՀ-ին, այլ հաստատված է քրեական նոր դատավճիռների սահմանմանը կամ հակասությանը, այլ ներառված է քրեական հեղինակության կառուցապատման մշակողների համար, այլ կերպ. բարձրացված հարցերն են բխեն, թե՛ համաչափության և թե՛ ոչը համաչափության և թե՛ ոչ մեկի մրցումների մասին, որոնցից մեզ հասանելի են գաղտնիքները, որոնք առկա չեն.
Ավելին՝ Սահմանադրական դատարանը նույն կերպ չի անդրադարձել նրան, որ օրենսդիրը 2021 թվականին ընդունել է ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգիրքը, սահմանափակված լինելով Դատախազի «ցանկացած պահի կամ սեփական ցանկությամբ» արարքի վերաորակավորման հնարավորությունը, մեղադրանքի փոփոխության հնարավորությունը :
Օրենսդիրը գտել է, որ այն կարող է տեղի ունենալ միայն եթե հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում և որոնք ինքնին կամ այլ փաստական հանգամանքների հետ միասին անհրաժեշտ են դարձնում մեղադրյալին նոր մեղադրանք ներկայացնելը: Սահմանադրական դատարանը սույն գործով առանց Սահմանադրությանը հակասող ճանաչելու, այսինքն փաստացի արտահայտելով անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի հետ, համապատասխան նորմը ճանաչելով սահմանադրական, սակայն անուղղակիորեն փորձեց ստանձնել նաև Օրենսդրին վերապահված լիազորությունների իրացումը՝ ըստ էության դուրս գալով Սահմանադրի կողմից սահմանած լիազորության շրջանակնից: Կրկին պետք է նշենք, որ այն ամբողջությամբ չի իրացվել, քանի որ եթե իրացվեր՝ նման իրավիճակներում Սահմանադրական դատարանը ճանաչում է նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր: Ի դեպ, նման հարց չէր առաջանա իրավամբ նորմի Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու դեպքում, սակայն Սահմանադրական դատարանը, ինչպես ազդարարել էր դեռևս որոշման չհրապարակման պայմաններում Հանրային հեռուստաընկերությունը, պարզապես իրավական դիրքորոշում է ներկայացրել, որի իրացումը նույն քրեական վարույթի ընթացքում որպես նոր հանգամանք կրկին չունի իրավական կառուցակարգ և հնարավորություն: Առանձնահատուկ է նաև այն, որ համանման հարցով, այն է՝ առանց ապացույցների հետազոտման կառուցակարգի սպառման մեղադրանքի փոփոխության հարցին անդրադարձել է հենց նույն Վճռաբեկ դատարանի մեկ այլ պալատ և հենց վերջերս․ 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ փաստացի վերահաստատել էր Օրենսդրի մոտեցումը և անհնար համարել դատարանում մեղադրանքի փոփոխությունը՝ առանց դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման։
Ուշադրության է արժանի նաև նաև այն, որ ինչպես ներկայացվեց, «դատարանների կողմից սոսկ սովորական օրենքի մեկնաբանության շրջանակներում վիճարկվող դրույթի ենթադրյալ սխալ կիրառման գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից[2]»՝ հենց Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման պայմաններում Սահմանադրական դատարանը պարզ չէ՝ ինչու է որոշել իր իսկ ՍԴՈ-1741 որոշման մեջ հիշատակված եզրույթով բնութագրվող «կաթվածահար» անել Վճռաբեկ դատարանի և այլ Դատարանների կողմից սովորական օրենքների մեկնաբանության և միատեսական պրակտիկա ձևավորելու հարցերը: Փաստացի, դրանք ԵԴ/0253/01/19 քրեական գործի նկատմամբ ազդեցության և/կամ իրավական հետևանքի մասով երկրորդական են, քանի որ հստակ և աներկբա է այն, որ նման իրավիճակներում այլևս հնարավոր չէ վերականգնել նախկինում առկա իրավիճակը, և նշվածը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի իրացման հարցը սպառված է եղել Դատախազության կողմից: Ի դեպ, Վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներում նման իրավիճակներում պարզապես մերժվում է համապատասխան բողոքը՝ հիմք ընդունելով իրավական դիրքորոշումները: Միաժամանակ, սովորական օրենքի մեկնաբանության հարցերում Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դիրքորոշումների մեջ տարբերության դեպքերը ևս բազմաթիվ են, սակայն կրկին հանրային իշխանության մի քանի մարմինների միջև դիրքորոշումների հակասությունների վերաբերյալ հանգամանքները տվյալ դեպքում և տվյալ որոշման ազդեցության տեսանկյունից վերաբերելի չեն, արդեն իսկ նշված հիմքերից ելնելով:
Այլ կերպ ասած, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, նույնիսկ ոչ թե միայն օրենսդրական բացի, այլ օրենսդրական փոփոխության հարցի բարձրացմամբ էր հանդես գալիս՝ կիսելով Դատախազության դիրքորոշումը, ինչը, առհասարակ, նույնիսկ վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում կարող է հանդիսանալ գործը քննության ընդունելու մերժման կամ քննության ընդունման դեպքում կարճման հիմք: Նման իբրև հիմքերն ու հիմնավորումներն ակնհայտորեն շեղվում են և դուրս են կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակից, քանի որ, փաստացի, իբրև սահմանադրականության խնդիր ներկայացվողը չի վերաբերում գործի լուծման նպատակով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին, այլ առաջադրում է հնարավոր օրենսդրական նոր կառուցակարգերի պահանջ:
Տվյալ դեպքում սահմանադրական արդարադատության հայցման պարտադիր պահանջ հանդիսացող՝ կիրառման ենթակա նորմի բացակայությունն ակնհայտ է նաև, քանի որ Վճռաբեկ բողոք է ներկայացվել հենց փաստացի այն հիմնավորմամբ, որ առկա չէ կիրառման ենթակա՝ «դատախազության ցանկալի նորմը», որի շրջանակներում էլ Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը դիմում էր ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան: Սակայն ակնհայտ է, որ սահմանադրական արդարադատության որևէ միջամտությունը նման իրավիճակում չի կարող համապատասխանել նաև մրցակցության սկզբունքի, անմեղության կանխավարկածի և Սահմանադրությամբ նաև ամրագրված հետադարձ ուժի արգելքի սահմանադրաիրավական երաշխիքներին, քանի որ քրեական գործի պայմաններում ավելի խստացնող կամ իրավական վիճակը վատթարացնող հայցվող օրենսդրական քաղաքականության իրացման փաստացի խնդրագիրը չի կարող իրացվել հենց ելնելով Սահմանադրի ամրագրած կարգավորումներից, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի տեսանկյունից: Չնայած դրան, Սահմանադրական դատարանի որոշումից կարող է տպավորություն առաջանալ, որ նշված հենց սահմանադրական երաշխիքներն անտեսվել են, սակայն Սահմանադրական դատարանի կողմից ուղիղ չի արձանագրվել, որ Դատախազության կողմից նման լիազորություն չի եղել կամ նման կառուցակարգ չի եղել, այլ փաստացի արձանագրել է Դատախազության անգործությունը: Նման պայմաններում Դատախազությունը սահմանափակված չէ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության հարուցմամբ, այլ հենց արարքի որակման փոփոխության միջնորդությամբ պետք է հանդես գար՝ հիմք ընդունելով, որ ի թիվս այլի, ՍԴՈ-1459 որոշմամբ նշվել էր. «...հանրային իշխանության բոլոր մարմինները՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց լիազորությունների շրջանակներում մեկնաբանում և կիրառում են Սահմանադրությունը, հատկապես եթե, Սահմանադրության 3-րդ հոդվածին համահունչ, խոսքն անմիջականորեն գործող իրավունքի, այն է՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին է, որոնցով սահմանափակված է ամբողջ հանրային իշխանությունը», և նման պայմաններում, եթե այն իրացվեր և մերժված լիներ Վարույթն իրականացնող մարմնի կողմից, Սահմանադրական դատարանի նշված որոշումը հանդիսանալու էր նոր հանգամանք։ Սակայն նշված տվյալները, ինչպես ակնհայտ է, վերաբերելի չեն: Սահմանադրական դատարանի նշյալ դիրքորոշումը հետապդնում էր կոնկրետ նպատակ, որ իրավակիրառողները, այդ թվում՝ դատախազները ձևական առումով չփորձեն նսեմացնելով առկա կառուցակարգերը կամ խուսափելով դրանց իրացումից, հղում կատարել հնարավոր «օրենսդրական բաց» խնդրի, այլ հենց իրացնեն կառուցակարգը․ առավել ևս, եթե համարում են, որ այն բխում է անմիջականորեն գործող սահմանադրական որևէ նորմից՝ իրավունքից:
- Նորություն չէ, որ Սահմանադրական դատարանի որոշումների իրավաբանական բնույթը, ՀՀ իրավահամակարգում այդ ակտերի տեղի և դերի իմաստավորման տեսանկյունից, կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանի որոշումները նորմատիվ իրավական ակտերի ստորադասության համակարգում դասված են Սահմանադրությունից և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքից հետո․ այդպիսով որոշվում է նաև այդ ակտերի իրավաբանական ուժը։ Ուստիև նշյալ սահմանադրական կարգավորումները չեն կարող անմասն մնալ նման իրավիճակից: Նշվածն առավել մանրամասն վերլուծվել էր, այդ թվում՝ ՀՀ սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական առանձնահատուկ կարգավիճակի դիտանկյունից, ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-943 որոշմամբ:
Ակնհայտ էր նաև, որ տվյալ դեպքում Գլխավոր դատախազությունը փաստացի փորձ էր կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի միջոցով կամ որպես միջոց դիտարկելով վերջինիս՝ շրջանցել Օրենսդրի կողմից Դատախազության լիազորությունների իրացման ծավալի նկատմամբ առկա և նախկինում առկա կառուցակարգերը և շրջանակները՝ փաստացի սահմանադրական արդարադատությունը վերածելով հնարավոր լիազորությունների իրացման շրջանակի ապահովման և ավելացման մեխանիզմի, ինչը սահմանադրական արդարադատության միջազգային փորձում երբևէ չարձանագրված իրավիճակ է:
Սահմանադրական դատարանը բազմիցս է արձանագրել, որ սահմանադրական արդարադատությունը չի կարող վերածվել օրենսդիր քաղաքականության մշակմանը (տես ի թիվս այլի ՍԴՈ-1459 որոշումը):
Սակայն զարմանալիորեն և «աննախադեպ» կերպով Սահմանադրական դատարանը, ստորադասելով իրավունքի գերակայությունը, նախընտրեց նույնիսկ անուղղակիորեն ստորադասել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը քրեական օրենսգրքի նորմի Սահմանադրության հակասող ճանաչելու իրավական հետևանքների տեսանկյունից և Դատախազության արարքի փոփոխման լիազորությունից: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հստակ արտահայտեց անհամաձայնությունն առ այն, որ առկա է օրենսդրական բաց և/կամ Սահմանադրության հակասող և անվավեր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 կարգավորումը: Ավելին, փաստացի արձանագրվել է Դատախազության անգործությունը:
Սույն իրավիճակում կարելի է արձանագրել նաև Դիմողի կողմից ձևական իմաստով վիճարկելով ՀՀ քրեական դատավարության (նախկին խմբ.) օրենսգրքի դրույթները, առանց կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի առկայության Սահմանադրի պարտադիր վավերապայմանի, իր հերթին բացառում էր Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» ապահովումը, որի պայմաններում ՍԴՈ-1741 որոշումն առհասարակ չէր կարող ընդունվել: Բազմաթիվ են դեպքերը, երբ Սահմանադրական դատարանը նշված իրավիճակում նույնիսկ դիմումների վարույթ ընդունելն էր մերժել, սակայն այս գործով կրկին մոտեցումը տարբերվել էր: Որոշակի իմաստով՝ նույնիսկ հակասական կերպով, քանի որ հենց նույն Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով առհասարակ վարույթը կարճել է:
Ուշագրավ է նաև այն, որ Սահմանադրական դատարանը նշել է.
«Միացում, իրավակիրառ պրակտիկ տրված նկարագրություն՝ մեղադրանքի փաստական փոփոխվող անկախ՝ իրավական գնահատականի բացառման մաս, կաթվածահար է համարվում դատախազությունը՝ մեղադրանքի պաշտպանության սահմանային ժամկետի իրացումը՝ ի թիվս այլոց, թույլ տալով դրանով պաշպան տուժող(ներ)ի մասնավոր շահերի ոտնահարմանը»: , Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության գնահատել է մեղադրանքի կողմի լիազորությունների իրացման որոշ իմաստով «ուշացած պաշտպանի» ստանձնումը՝ առանց հաշվի առնելու, որ արարքի որակական փոփոխության միջնորդությամբ ժամանակին հոդված էր եկել պաշտպանության կողմը, երբ Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը. սահմանադրականության գնահատման գործը, իսկ մեղադրանքի կողմը մերժել է միջնորդությունը[3] . է նաև դրա իրացման կառուցակարգը, այդ թվում՝ հստակեցնելով դրանք, որոշակի դեպքում բացակայում է ՍԴՈ-1741 որոշման մեջ:
Այն փաստորեն, որ Սահմանադրական դատարանը քրեական վարույթով մասնակցում է որպես տուժողների ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանի դատավոր պրն. Վահեյանի մասնակցությամբ բազմաթիվ խաղացողներ են տուժողների շահերին, սակայն Դատաախազության նշված գործողությունները, ինչպես նաև այն, որ Դատախազության կողմից փաստացի սպառվել է վիճարկվող 309.1-ի իրացման հնարավորությունը, որը կրկին ճիշտ է, որ գնահատականը չի դառնա, կրկին թողնվում է հանրության դատին ։ Փաստորեն ակնհայտ է, որ ՍԴՈ-174 որոշումը ԵԴ/0253/01/19 քրեական գործով ուղիղ հետևանք չունի :