Տղամարդը լողալու ընթացքում ջրահեղձ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամաձայն հաղորդման՝ դեպքի մասին հաղորդում ստացվել է Չիտայի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայության դիսպետչերից օգոստոսի 4-ի ցերեկը։ 39-ամյա տղամարդը խեղդվել է Քենոն լճի չկահավորված լողափում լողանալիս։ Նրա մարմինը հայտնաբերել և ջրից դուրս են բերել Ռուսաստանի ԱԻՆ-ի փոքր չափի նավերի պետական տեսուչները։
ԱԻՆ գլխավոր վարչության տվյալներով, այս տարվա սկզբից Զաբայկալիայի ջրամբարներում զոհվել է 22 մարդ, որոնցից վեցը՝ երեխաներ։ Բոլոր դեպքերը տեղի են ունեցել չկահավորված և լողանալու համար արգելված վայրերում։