Դաշնային խորհուրդում պատմել են այն փակուղու մասին, որում հայտնվել է Հայաստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը սերտ տնտեսական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, և Երևանին ձեռնտու չէ դա թուլացնելը, news.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Օլգա Եպիֆանովան։ Սենատորն ընդգծել է, որ հիմա էլ Ռուսաստանի Դաշնությունն է մնում Հայաստանի միակ դաշնակիցը։ Նրա կարծիքով, Երևանը հայտնվել է փակուղում:
-Ներկայումս դաշնակիցներից Հայաստանն ունի միայն Ռուսաստանը և պոտենցիալ կերպով Իրանը։ Հայաստանի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է և փորձում է հավասարակշռել և մանևրել ուժեղ խաղացողների միջև։ Եվ ուզում է, և կծում է, և մայրը խորհուրդ չի տալիս... մոտավորապես սա այն քաղաքականությունն է, որը Երևանը վարում է արդեն մի քանի տարի իրեն փակուղու մեջ մտցնելով։ Այս տարվա ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը ևս դրա մեկ հաստատումն է,- պարզաբանել է Եպիֆանովան։
Սենատորի խոսքով ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը հերթական ամպագոռգոռ հայտարարությունն է, բայց Երևանն այլ այլընտրանք չունի ելնելով իր աշխարհագրական դիրքից։ Մինչդեռ Արևմուտքը, ինչպես ընդգծել է Եպիֆանովան, դժվար թե իսկապես կարողանա աջակցել Հայաստանին չնայած իշխանությունների հետ ունեցած բոլոր «սիրախաղերին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի նախատեսում մասնակցել ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հաջորդ հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք տեղի կունենան աշնան սկզբին Ղրղզստանում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը