Ինչպե՞ս չպետք է պահես քեզ Հայաստանում. Հիշեք այս 5 արգելքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստան մեկնել որոշած զբոսաշրջիկը հիանալի ընտրություն է կատարել, ճանապարհորդը, անշուշտ, գոհ կլինի, գրում է belnovosti.by-ն: Ի վերջո, անդրկովկասյան այդ երկիրը հաճախ անվանում են «թանգարան բաց երկնքի տակ»։
Հայաստան այցելած մարդը կտեսնի բազմաթիվ մշակութային հուշարձաններ և կվայելի բնության գեղեցկությունը։ Բայց նախքան ձեր ճամփորդությունը սկսելը, անպայման ծանոթացեք հայկական մտածելակերպի առանձնահատկություններին, քանի որ այդ տեղեկատվության իմացությունը թույլ կտա խուսափել անհարմար իրավիճակների մեջ ընկնելուց ու տեղի բնակիչներին վիրավորելուց:
Չլինել անքաղաքավարի
Կոպտությունը, ծաղրն ու հեգնանք այն են, ինչը չեն սիրում ցանկացած երկրի բնակիչ։ Հայաստանը բացառություն չէ:
Եղեք քաղաքավարի տեղի բնակիչների, հատկապես տարեցների հետ: Մի պատմեք կեղտոտ անեկդոտներ կամ հայհոյեք: Հատկապես, եթե մոտակայքում կան երեխաներ և գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ:
Մի ընդհատեք
Երբեք մի ընդհատեք տեղացիներին: Տվեք մարդկանց հնարավորություն լիարժեք արտահայտելու իրենց մտքերը:
Ընդհատումը Հայաստանում չափազանց բացասաբար են ընկալվում։ Ձեր զրուցակիցը տեղի ունեցածը կարող է լուրջ վիրավորանք համարել։
Դատարկաձեռն մի գնացեք հյուր
Ձեզ հրավիրե՞լ է տեղի բնակիչը: Անպայման ընդունեք հրավերը և ձեզ հետ նվեր վերցրեք: Բացարձակապես ցանկացած հուշանվեր, նույնիսկ փոքրիկ ու էժան: Գլխավորը դատարկաձեռն չլինելն է։
Եթե ոչինչ չբերես, տեղացիների հանդեպ անհարգալից կլինես։
Սենյակ մտնելիս բարևեցեք
Դուք մտնում եք սենյակ: Պարտադիր բարևեք այնտեղ գտնվող մարդկանց: Նույնիսկ եթե խոսք է գնում օտարների մասին:
Ի դեպ, սենյակից դուրս գալուց առաջ էլ պետք է հրաժեշտ տալ մարդկանց։ Դա հայկական ավանդույթն է։
Փողով շնորհակալություն մի հայտնեք
Եթե տեղի բնակիչը ձեզ ինչ-որ բանում օգնել է, ապա երբեք նրան շնորհակալություն մի հայտնեք փողով (եթե, իհարկե, նա դա ձեզնից չի խնդրել): Թղթադրամներ «խցկելու» փորձը կարող է բացասաբար ընկալվել. «Ես անկեղծորեն օգնել եմ քեզ, իսկ դու այդպես ես պատասխանում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը