Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ունի սահմանադրականության խնդիր․ Կոչուբաև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նկատմամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշման հապաղումը իրավական կոլապս է առաջացրել Ապօրինի գույքի բռնագանձման մասին վարույթում», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Այս օրենքի մեջ դրված է «կացնային քաղաքականություն»: Դատախազությունը հայցը ներկայացնում է առանց հիմքի, հիմնավորման, թե գույքն ի՞նչ չափանիշի կիրառմամբ է դիտարկվել ապօրինի։ Գործում է գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, գործում է ապացուցման միակողմանի բեռ, գույքի ապօրինի լինելու բեռը դվում է միայն պատասխանողի վրա:
Օրենքն այս տեքստով ունի շատ լուրջ սահմանադրականության խնդիր»,- ընդգծել է նա: