Պատմության այս օրը ( 11 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Նավասարդի օրը Հին Հայաստանում, Չադ ՝ Անկախության օր, Զիմբաբվե՝ Ազգային հերոսների օր, Լատվիա՝ Լատվիայի համար պայքարած մարտիկների հիշատակի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2492 մ․թ․ա․- ըստ լեգենդի հայերի նախահայր Հայկը սպանել է ասորական թագավոր Բելին և հիմք դրել Հայաստան պետությանը։ Հնում այդ օրը անվանվել է Նավասարդ՝ Նոր տարի և համարվել է հայկական ժամանակագրության առաջին օր։
1898 –ծնվել է խորհրդահայ հետախույզ Հայկ Հովակիմյանը։
1903 –վախճանվել է թարգմանիչ, թատերական գործիչ Ալեքսանդր Թարխանյանը:
1918 –ծնվել է արձակագիր, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանը։
1921 —ԽՍՀՄ-ում հայտարարվել է Նոր տնտեսական քաղաքականության իրականացման սկիզբը (НЭП)։
1922 –ծնվել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը։
1947– ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ, մարզիչ Արկադի Անդրեասյանը։
1952– ծնվել է արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը։
1957 – վախճանվել է քիմիկոս Դավիթ Զավրիյանը։
1973 —ԽՍՀՄ-ում Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է «Գարնան 17 ակընթարթները» բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարի ցուցադրությունը։
1976 –վախճանվել է խորհրդահայ գիտնական-մեխանիկ Միքայել Մանուկյանը։
1987 –վախճանվել է դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը։
2002- Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը կայացած նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 89 տոկոսով վերընտրվել է ԼՂՀ նախագահ:
2004 —ռոստովյան դատարանը մեղավոր է ճանաչել հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին լրագրողուհի Իրինա Արոյանին վիրավորելու հարցում։
2008-ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսաստանյան զորքերը գրավել են Գորին, վրացական ուժերը սկսել են նախապատրաստվել մայրաքաղաք Թբիլիսիի պաշտպանությանը, իսկ Բավրայի մաքսակետով Հայաստան է մտել շուրջ 8000 փախստական։
2010- ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը հայտարարել է, որ «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի համաճարակը կարելի է ավարտված համարել։
2012-Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել։
2021- ԱԺ նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցների է հրավիրեց նիստերի դահլիճ, այնուհետև հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։
2022-Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը:
2023- Համաշխարհային հայտնի հիփ–հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) Հայաստանյան համերգի համար Կառավարությունը մոտ 6 մլն դոլար է հատկացրել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
3114 մ․թ․ա․— սկսվել է Երկար թվագրությունը Մայաների օրացույցում։
480 մ.թ.ա.– տեղի է ունեցել Թերմոպիլեի ճակատամարտը հին հունական պոլիսների և Աքեմենյան Պարսկաստանի միջև: Այդ ճակատամարտում տեղի ունեցած դեպքերի հիման վրա է նկարահանվել 300 սպարտացիները ֆիլմը։
117 —սկսվել է հռոմեական կայսր Պուբլիոս Էլիա Ադրիանի կառավարումը։
843– Կառլոս Մեծի թոռները իրար մեջ բաժանել են Ֆրանկական պետությունը։
1767 —Անգլիայում վերջին անգամ մահապատժ է իրականացվել այրման միջոցով։
1791 —Կալիակրիի ճակատամարտում ադմիրալ Ֆյոդոր Ուշակովի գլխավորած ռուսական նավատորմը ջախջախել է թուրքական էսկադրան։
1804 —Ավստրիան դարձել է կայսրություն։
1863 —Կամբոջայի նկատմամբ կառավարում է սկսել իրականացնել Ֆրանսիան։
1867– Համբուրգ քաղաքում լույս է տեսելԿարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
1902 —Անգլիայի թագավոր Էդուարդ 7-րդը պետությանն է հանձնել թագուհի Վիկտորիայի սիրելի նստավայր Օսբորն պալատը։
1906 —Մեծ Բրիտանիայում ֆրանսիացի էժեն Օգյուսենը արտոնագրել է կոնոֆիլմերումկ ձայնի ձայնագրման տեխնիկան։
1926 — «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատանքները գունավոր ժապավեն ստեղծելու ուղղությամբ։
1928 —Մոսկվայում տեղի է ունեցել Առաջին համամիութենական սպարտակիադիայի բացումը։
1939 —ծնվել է խորհրդային փսիխոթերապևտ Ալեքսանդր Կաշպիրովսկին։
1950 – ծնվել է ամերիկացի ծրագրավորող, «Apple Inc.» ընկերության Սթիվ Ջոբսի հետ միասին համահիմնադիր հանդիսացող Սթիվ Վոզնյակը, որը աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկն է։
1953– ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ Հալք Հոգանը։
1959 —Մոսկվայում բացվել է Շերեմետևո միջազգային օդանավակայանը։
1960 – Չադը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։
1979 – ԽՍՀՄ երկու ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռներ օդում իրար են բախվել, ինչի հետևանով զոհվել է ընդհանուր թվով 178 մարդ, որոնց թվում ուզբեկական «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի անդամները։
1994 —Կուբայում Ֆիդել Կաստրոն չեղարկել է Կուբայից դուրս գալու սահմանափակումը, որի արդյունքում հայտնաբերվել է, որ շատերն են ցանկանում լքել կղզին, մինչև օգոստոսի վերը շուրջ 20 000 մարդ է օգտվել այդ հնարավորությունից։
1996– վախճանվել է բուլղարացի կույր պայծառատես Վանգան:
2011 —Ռուսաստանի Չելյաբինսի մարզում իրար են բախվել մեծ արագությամբ սլացող երկու բեռնատար գնացքներ։
2020-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր երկրում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։
Կ.Խաչիկյան