Մենք շահագրգռված չենք վերցնել ՌԴ Կուրսկի մարզի տարածքը․ Ուկրաինայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան շահագրգռված չէ գրավել Կուրսկի շրջանի տարածքը, որտեղ ներկայումս ուկրաինական պաշտպանության ուժերը գործողություն են իրականացնում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին։
«Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան ուրիշի կարիքը չունի։
Ուկրաինան շահագրգռված չէ Կուրսկի շրջանի տարածքը վերցնելու հարցում, սակայն մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ժողովրդի կյանքը»,-ասել է նա։
Նա ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան հնարավորություն չունի ռուսական տարածքին հեռահար հարվածներ հասցնելու այն ողջ սպառազինությամբ, որն ունի։