Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ «Կոբալտ-2024» զորավարժություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 14-ին Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել է ՀԱՊԿ «Կոբալտ-2024» զորավարժությունների բացման արարողությունը։
Գեներալ-գնդապետ Նիկոլայ Մարկովը բացման խոսքում նշել է, որ միջազգային ներկայիս իրավիճակը պահանջում է պատրաստ լինել մարտական գործունեությանը։ Այդ իսկ պատճառով զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն նոր զինատեսակներ, կմշակվեն ուժային խմբերի փոխգործակցության նոր մեթոդներ։
«Կոբալտ»-ին հատուկ մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ Հայաստանը ներկայացված չէ զորավարժություններին, քանի որ սեփական նախաձեռնությամբ հրաժարվել է: