Հայաստանի ՀՆԱ-ն 60 մլն դոլարով կաճի ԵԱՏՄ-Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագրի հաշվին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀնդկաստան–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ն լրացուցիչ կավելանա 0,63 %-ով (այսինքն՝ մոտ 60 մլն դոլարով)։ Այս մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտության մեջ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել են նախապատրաստել ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների հարցը:
Հետազոտության համաձայն` Հնդկաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ-ն իր ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ կավելացնի 1,47%-ով կամ 34,9 մլրդ դոլարով: Ռուսաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 1,52%-ով կամ 3,03 տրիլիոն ռուբլով (32,4 մլրդ դոլար): Ղազախստանի տնտեսությունը կաճի 0,71%-ով, Բելառուսինը՝ 0,55%-ով, Ղրղզստանինը՝ 0,43%-ով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։