Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում պետք է իշխանության գան մարդիկ, որոնք հասկանում են ազգային անվտանգությունից. Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պետք է իշխանության գան մարդիկ, որոնք հասկանում են ազգային անվտանգությունից, ճիշտ են գնահատում Հայաստանի և հայ ժողովրդի հնարավորությունները։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այդ մասին ասել է Ռուսաստանում հրապարակվող «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում։

Խոսելով «Համահայկական ճակատ» շարժման մասին՝ Կարապետյանը նշել է, թե հունվարից մինչ օրս ահռելի աշխատանք է տարվել թիմակիցների կողմից, շարժմանը գաղափարապես միացող մարդկանց թիվն աճում է։ «Եթե քանակական չափանիշներով ասենք, եռակի աճ ենք գրանցել։ Ոչ բոլոր կուսակցություններին ենք ներգրավում, կան մարդիկ, որոնք բաց ռեժիմով են աշխատում, կան նաև փակ ռեժիմով աշխատողներ»,- նշել է Կարապետյանը՝  նկատելով, որ Հայաստանում շատերն այսօր հետապնդումների են ենթարկվում իշխանությունների կողմից. «Հայաստանում չկան քաղաքական ղեկավարներ, որոնք քննադատում են իշխանություններին և նրանց դեմ կարված քրեական գործեր չկան։ Իշխանության մեջ էլ, ուժային կառույցներում էլ պարկեշտ մարդիկ կան, որոնք չեն ենթարկվում ապօրինի հրամաններին»։

Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, նկատել, թե Թուրքիան մշտապես հանդես է գալիս բացառապես սեփական շահերից ելնելով։ Նույնիսկ նախապայմաններ առաջ քաշելով, դրանք անվանապես կապելով Ադրբեջանի հետ, Թուրքիան միշտ հետապնդել է անձնական շահերը։ Ըստ գեներալ-մայորի, Ադրբեջանում սկսել են հասկանալ, որ որևէ եղբայրական ազգ չկա, «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգ չկա։

Խոսելով վերջերս հայ-թուրքական սահմանին երկու երկրների բանագնացների հանդիպման մասին՝ Արշակ Կարապետյանն ընդգծել է, թե ասել, որ այդ հանդիպումը կարող է վճռորոշ լինել, սխալ կլինի։ Իսկ երկու երկրների միջև բեռնափոխադրումները նորություն չեն, 90-ականներին երկաթուղին աշխատել է, մինչ Թուրքիան փակեց այն։ «Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել։ Թուրքիան հասկանում է, որ կարող է դուրս մղվել տարածաշրջանից Ադրբեջանի պատճառով»,- նշել է Կարապետյանը՝ հիշեցնելով իր խոսքը, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դարձել է բուֆեր և Ադրբեջանի գոյության երաշխավոր. «Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանուր սահման ունենան, Ադրբեջանի վերջի հաշվիչը կմիանա, և այդ երկիրը գոյություն չի ունենա։ Թուրքիայի նպատակն է հասնել Բաքվի նավթին․ և թուրքերն են դա ուզում, և ամերիկացիները։ Հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու Բաքվի նավթը»։ Ըստ Կարապետյանի, բոլոր երկրների հետախուզություններն այսօր պայքարում են ադրբեջանական նավթի համար։ Սիրիայից, Իրաքից հետո հաջորդն Ադրբեջանն է, որի համար կարևոր է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։

Ըստ գեներալ-մայորի, Հայաստանի դիլետանտ կառավարությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, որ այդ ֆոնին կարող ենք դառնալ երկիր, որտեղ մի քանի պետություններ իրար են բախվելու։ «Կարող ենք վերածվել Սիրիայի։ Այստեղ առանց լուրջ ռազմավարական գործընկերոջ գլուխ չենք հանի։ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպես ապահովի իր անվտանգությունը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»,- նշել է Կարապետյանը՝ ցավով նկատելով, որ Հայաստանում վստահ քայլերով գնում են քաղաքացիական պատերազմի, իսկ քաղաքացիական պատերազմն ավելի սարսափելի է, քան հարևանի հետ պատերազմը։ Պետք է ամեն կերպ խուսափել դրանից. «Ցանկացած իշխանություն, տարածքներ հանձնելու փաստաթուղթ ստորագրելով, կհեռանար իշխանությունից։ Իշխանությունը կառչել է աթոռից, հանձնում է ամեն ինչ։ Այսօր խոսում են նոր զիջումների, նոր հանձնումների մասին»։

Անդրադառնալով ՀՀ գործող իշխանություններին՝ պաշտպանության նախկին նախարարը նկատել է՝ պետության ղեկավարը չգիտի, որ իր կողքին գտնվողները շատախոսներ են։ Շատերը դիտմամբ են անում, որ նրան գցեն, շատերն էլ փորձում են ցույց տալ, թե իրենցից բան են ներկայացնում։

Կարապետյանն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քայլերին, նշել, որ հայկական իշխանությունները չէ, որ որոշում են, թե ուր գնան։ «Եթե ռուս ժողովուրդը չլիներ, ոչ միայն 3-րդ, այլև 1-ին և 2-րդ հանրապետությունները չէին լինի։ Չի կարելի մոռանալ սեփական պատմությունը, թե ինչպես հայտնվեց հայկական մարզը, դրանից Հայկական ԽՍՀ-ն, ապա անկախություն, պետություն դարձավ։ Մեզ ժամանակին ջնջել էին, և այսօր մենք կրկին կարող ենք բնաջնջվել։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Ռուս ժողովրդի շնորհիվ մենք ունենք պետականություն»,- նշել է Կարապետյանը։

Գեներալ-մայորն անդրադարձել է նաև պետական կառավարման համակարգին, արձանագրել, որ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում ոչ ոք չի ծառայել բանակում, ՀՀ կառավարությունում նույն իրավիճակն է։ «Արդյունավետ բարեփոխում անելու համար պետք է հասկանալ, պետք է ունենալ ինտելեկտուալ ռեսուրս։ Մենք կանգնած ենք տարածաշրջանում պատերազմի առջև, Հայաստանում նվազեցնում են զինված ուժերի թվակազմը, փորձում են փակել ուսումնական կենտրոնները, հոսպիտալները։ Վաճառում են շենքերը, համալսարանների տարածքները։ Եթե այդքանը վաճառում են, ինչո՞ւ են պարտք վերցնում։ Շուտով ամեն հայ 10 հազար դոլար պարտք կունենա․ Երևանի բնակիչների 25 տոկոսը սեփականություն չունի, գրավ է դրել։ Այդ դիլետանտները պայթելու են, նրանք տնտեսական ռումբ են պատրաստում ՀՀ ապագա իշխանության համար։ Կուսակցական «օբշակ» են ստեղծել, թալանում են պետբյուջեն»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով, պետք է փոխել երկրի ղեկավարությանը, պետական կառավարման համակարգը, աշխատել ամրապնդելու անվտանգային այն համակարգը, որը 33 տարի աշխատել է։ Պետք է ամուր աշխատել Ռուսաստանի ՀԱՊԿ-ի հետ։ Եթե խնդիրներ ունենք ՀԱՊԿ-ի հետ, պետք է խոսել, լուծել։ Արշակ Կարապետյանը նկատում է, որ Հայաստանին անհրաժեշտ են մտավոր ռեսուրս և ռազմատեխնիկական կրթության բարձր մակարդակ։ Իշխանության պետք է գան մարդիկ, որոնք ճիշտ են ընկալում մեր ժողովրդի նպատակներն ու խնդիրները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное