Թուրքիան և Իրաքը անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարությունները ռազմական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր ռազմական ոլորտում, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում։
Մենք ակնկալում ենք մեր համագործակցությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Ֆիդանը։