Ուկրաինական ծովային միջանցքով ավելի քան 44 մլն տոննա հացահատիկ է արտահանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական ծովային միջանցքի մեկ տարվա աշխատանքի ընթացքում Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ է մտել ավելի քան 2300 նավ, երկրից արտահանվել է ավելի քան 44 մլն տոննա հացահատիկ․ կառավարության նիստում ասել է վարչապետ Դենիս Շմիգալը:
Անցյալ տարվա ամռանը հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո Ուկրաինան առևտրային նավերի համար սեփական ծովային միջանցք էր կազմակերպել։
«Իր ներխուժման առաջին իսկ օրվանից Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի Սև ծովում ուկրաինական նավահանգիստներն արգելափակվեն։ Այսպիսով, թշնամին ճնշում էր գործադրում Ուկրաինայի տնտեսության և, միևնույն ժամանակ, մեր դաշնակիցների վրա՝ սպառնալիքներ ստեղծելով համաշխարհային պարենային անվտանգության համար։ Այդ պատճառով անցյալ տարի Ուկրաինայի համար ամենամեծ հաղթանակներից մեկը ուկրաինական ծովային միջանցքի բացումն էր»,-ասել է Շմիգալը։