Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմ ավագանու անդամն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
ԻՐԱՎՈՒՆՔԵրեկ՝ օգոստոսի 15-ին, Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմ ավագանու անդամն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա հետախուզվում էր հրազենով սպանության փորձի համար:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը երեկ Ա․ Կարապետյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին, այնուհետև՝ Վեդիի քննչական բաժին, ապա՝ դատարան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Արարատի մարզում վիճաբանել էին Ա. Կարապետյանը և Վ. Բարսեղյանը, որի ընթացքում Ա. Կարապետյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել էր Վ. Բարսեղյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: